News Stories

«Աղանդավորության ազդեցությունը արդի աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացների վրա» թեմայով կլոր սեղանի արդյունքում ընդունված բանաձև

Հայ ժողովրդի արժեհամակարգը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, իսկ վերջին ավելի քան 17 դարերի ընթացքում հայ ժողովուրդը հանդիսանում է քրիստոնեության հետևորդ։ Հենց հայ ժողովրդի արժեհամակարգն է, որ թույլ էր տալիս նրան գոյատևել իր պատմության ծանր և ողբերգական ժամանակաշրջաններում։ Սակայն այսօր Հայաստանի հանդեպ իրականացվում է հզոր հակամարդկային քարոզչություն` ի դեմս ոչ կառավարական կազմակերպությունների և աղանդների, որոնք նպատակ են հետապնդում ոչնչացնել հայ ազգի ազգային ինքնության հիմքերը և պոկել նրան իր պատմական արմատներից։

Աղանդների գործունեությունն ուղղված է բնակչության մի հատվածի զոմբիացմանը և մարդկանց միֆերով հրամցնելուն, ինչը թույլ է տալիս, քաղաքական տեխնոլոգների համար նպաստավոր պահին, հասարակական գործընթացներն ուղղորդել ցանկալի ուղղությամբ։ Նման զոմբիացման վառ օրինակներից մեկը հանդիսանում է Ուկրաինան, որտեղ հին ուկրերի մասին պատմող միֆերով, լայն հասարակության համար ստեղծված են բացառիկության և ժողովուրդների նախահոր պատկերացումներ։ Ահա այդ հիմքի վրա էլ առաջանում է դասական նացիզմը` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Անդրօվկիանոսյան քաղաքական տեխնոլոգները այսօր հենց ֆաշիզմի (որում մտնում են նաև լիբերալ-ֆաշիզմը, հոմո-ֆաշիզմը) միջոցով նոր մարտահրավերներ են ստեղծում աշխարհի համար։

Այսպիսով մենք գործ ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքի վերանայման հետ, այն պատերազմի, որում աշխարհի քաղաքական քարտեզից վերացած ԽՍՀՄ-ը հանդիսանում էր հիմնական հաղթողը։ Իրադարձությունները նախկին Հարավսլավիայում և Ուկրաինայում` նույնպես հանդիսանում են այդ գործընթացի մի մասը։

Կլոր սեղանի մասնակիցներն ընդունում են, որ ավանդական հոգևոր արժեքների պահպանումը հանդիսանում է հիմնական պայմանը բոլոր այն ժողովուրդների ազգային ինքնության պահպանման, որոնց համար հոգևոր արժեքները, ընտանիքի և մանկության ինստիտուտները սուրբ են և անձեռնմխելի։

Հաշվի առնելով առկա իրողությունները, արձանագրում ենք հետևալ փաստերը՝

1. Հայաստանում, մարդու իրավունքների և դեմոկրատիայի անվան տակ, արևմտյան ֆոնդերի կողմից ֆինանսավորվող, գործում են բազմաթիվ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց գործունեությունը խարխլում է հասարակության հոգևոր հիմքերը։ Այդ ոչ կառավարական կազմակերպությունների նպատակներն ու խնդիրներն են արժեզրկել ընտանիքի, մանկության ինստիտուտները և ավանդական արժեքները։

2. Հայաստանում գործում են արևմտյան երկրների կողմից ֆինանսավորվող աղանդներ, որոնց նպատակը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերի չեզոքացումն է հայ ժողովրդի կյանքում։

3. Հայաստանում ամենալայն ձևով կիրառվում են մանիպուլյացիայի ժամանակակից մեթոդներ (իսկ որոշ դեպքերում` թաքնված հիպնոսի մեթոդներ)` Հայաստանի քաղաքացիներին աղանդների մեջ ներգրավելու համար։

4. Հոգեբանական մանիպուլյացիաներ են կիրառվում նաև Հայաստանում ԶԼՄ-ների և ինտերնետի միջոցով` նպատակ ունենալով վարկաբեկել ընտանիքի ինստիտուտը, ներդնել, այսպես կոչված, գենդերային գաղափարախոսությունը և իրականացնել այլասերման քարոզ` «գենդերային ինքնության բազմազանության» անվան տակ։

5. Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում են հայտնվել հայ երեխաները, որոնք իրենց կամքին հակառակ հայտնվում են բռնության, այլասերման, ինքնասպանությունների քարոզչության ազդեցության տակ` երկրում տեղեկատվական դաշտի բացարձակ անպաշտպան լինելու պայմաններում։

6. Աղանդների և ոչ կառավարական կազմակերպությունների ձևավորված բանակը կարող է ցանկացած պահի օգտագործվել տարածաշրջանում օտար երկրների շահերն առաջ տանելու համար։ Աղանդների հետևորդները ներթափանցում են գործադիր իշխանություն, շոու բիզնես` այդպիսով ուժեղացնելով աղանդների միջնորդավորված ազդեցությունը հասարակության վրա։

7. Հայաստանում անհրաժեշտ է անհապաղ ընդունել միջոցներ ավանդական հոգևոր արժեքների պաշտպանության համար: Մասնավորապես ընդունել`

• Հակաընտանեկան քարոզչությունն արգելող օրենք և նախատեսել քրեական պատասխանատվություն այն խախտելու համար։

• Օրենսդրությամբ արգելել քայքայիչ աղանդների, ինչպես նաև այն օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որում մտնում է, այսպես կոչված, «գենդերային ինքնության բազմազանության» քարոզը կամ ուղղակի համասեռամոլության, լեսբիականության և այլ այլասերումների քարոզը։

• Վերանայել դպրոցական կրթական համակարգը` մեծ ուշադրություն հատկացնելով երիտասարդության դաստիարակմանը, ընտանեկան արժեքներին և ազգային մշակույթին։

• Արգելել բռնության և այլասերման քարոզը ԶԼՄ-ներով։

 

Հայաստան, ք. Երևան, 22 Հոկտեմբերի, 2014 թ.

 

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба