News Stories

ԱՄՆ-ի և Անգլիայի զինված ուժերը դուրս են բերվում Աֆղանստանից:

10751593_278250645718526_1151918830_n

Վերջերս տեղի է ունեցել իրադարձություն, որը իր կարևորությամբ ավելի մեծ է, քան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն հայաստանյան լրատվական աղբյուրները գրեթե չանդրադարձան դրան: 2014թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի  և Անգլիայի զինված ուժերը դուրս են բերվում Աֆղանստանից:

10751593_278250645718526_1151918830_n

Հիմա գնահատենք այդ իրադարձությունը և դրա աշխարհաքաղաքական հետևանքները:

Արաբական գարուն

Զբիգնև Բժեզինսկին տարիներ առաջ ասել էր, որ Մերձավոր Արևելքում ամենահզոր դաշինքը պետք է լինի ԱՄՆ գումարած ռադիկալ իսլամիստներ, այսինքն՝ ԱՄՆ գումարած ԱԼ Քաիդա, այսինքն ԱՄՆ գումարած Մուսուլման եղբայրներ:

Թունիս, Ալժիր, Հորդանան, Եմեն, Եգիպտոս, Մավրիտանիա, Մարրոկո, Հարավային Սահարա, Լիբանան, Օման, Սուդան, Ջիբութի, Սոմալի, Սիրիա, Բախրեյն, Քուվեյթ, Բուրկինա Ֆասո, Իրաք, Լիբիա:

Ահա պետությունների այն ցանկը, որտեղ արաբական գարնան հետևանքով այս կամ այն ձևով իշխանության է եկել ռադիկալ իսլամը: Դա նշանակում է, որ դրվել է հիմք, որի վրա “կարող” է ստեղծվել թեկուզ ժամանակավորապես՝ Իսլամական Խալիֆաթ պետություն:  Երեկ այդ պետությանը կոչվում էր ԻԼԻՊ, հիմա Իսլամական Պետություն (ԻՊ):

Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից հովանավորվող Թալիբան շարժումը 80-ականներին, որը ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ Աֆղանստանում, իր չափերով փոքր էր, և ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո այդ շարժումը չվերացավ, պարզապես սկսեցին այն մեծացնել, որի հիման վրա ստեղծվեց Ալ Քաիդան, որը գլխավորեց ազգությամբ արաբ, և սկսվեց տարածվել ամբողջ արաբական աշխարհով, և դրա հիման վրա այժմ ստեղծվում է Իսլամական պետությունը:

 

Զորքերի դուրսբերումը Աֆղանստանից 

Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդը ռադիկալ իսլամիստներ են, որտեղ իշխանությունը Մուսուլման եղբայրների ձեռքում է, և ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նրանք կստեղծեն շարժում, որն ուղղված կլինի Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի մուսուլմանների, այսինքն՝ Իսլամական Պետության կողմնակիցների (իսկ նրանց քանակը ահռելի է) համախմբման համար:

Աֆղանստանը այդ բոլոր պետությունների հետ ունի սահման, բացառությամբ Ղրղզստանի: Զորքերի դուրսբերումը նաև կնպաստի տարածաշրջանում հերոյինի տարածմանը՝ ընդհուպ մինչև Ռուսաստան, քանի-որ աշխարհում սպառվող հերոյինի 90 %-ը արտադրվում է Աֆղանստանում:

Աֆղանստանը սահմանակից է նաև Պակիստանին, որի իշխանությունները արդեն քանի տարի է հայտարարում են, որ պետք է ստեղծել Մեծ Իսլամական Խալիֆաթ պետությունը, որը հիմա կոչվում է Իսլամական պետություն:

Իսկ այժմ հերթականությամբ:

Թուրքմենստան 

 

Արդեն քանի ամիս է Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունենում, իսկ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո այդ բախումները տեղի կունենան էլ ավելի մեծ մաշտաբով, քանի-որ, ինչպես նշվեց, ահռելի բանակ է ձևավորվում արդեն Աֆղանստանում Իսլամական շաժման համար:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Թուրքմենստանը մրցակից է Քաթարին և ԱՄՆ-ին, քանի-որ Թուրքմենստանից Չինաստան գազամուղ պետք է կառուցվի, ինչը ԱՄՆ-ին ձեռնտու չէ նաև տնտեսական առումով, իսկ Քաթարին՝ այն բանի համար, որ, եթե Թուրքմենստանում «արաբական գարուն» տեղի ունենա, ապա նրանք կկարողանան իրենց գազը տանել Եվրոպա (այստեղ նաև Եվրոպայի շահն է և Գազպրոմի մահը Եվրոպայում, ինչը կխփի ռուսական տնտեսությանը: Հիշեցման կարգով ասեմ, որ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն արտահայտվել են այն մասին, որ եվրոպական շուկան կարելի է համարել մահացած):

Տաջիկստան

Տաջիկստանում արդեն քանի՜ տարի է Քաթարի հովանավորությամբ ձևավորվում են լոկալ իսլամիստական շարժումներ, տեղի են ունենում ահաբեկչական գործուղություններ, իսկ Քաթարի ներդրողները շատ լավ հարաբերությունների մեջ են Տաջիկստանի իշխանությունների հետ:

Այդ երկրում կատաստրոֆիկ աստիճանի կոռուպցիա է, որտեղ վերջին տարիներում և զարգացվել է ռադիկալ իսլամը: Տաջիկստանում ամենահեշտն է լինելու կազմակերպել իսլամական շարժում և միանալ Իսլամական պետությանը:

Ղրղզստան

2011 թվականին Ղրղզստանում բացվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատուն, 2012-ին՝ Քաթարի դեսպանատուն: 2014-ին Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ տարածաշրջանում ամենամեծ դեսպանատներից մեկը պետք է լինի Ղրղզստանում և սկսում է շինարարությունը, իսկ դա նշանակում է, որ սաուդիտները մեծ պլաններ ունեն այդ տարածաշրջանում:

Իրականում Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի ամենակարևոր վայրն է, քանի-որ նա է հանդիսանում տարածաշրջանում ռադիկալ իսլամիստներին կապող տարածաշրջանային երկիրը:

Ղրղստանում դեռևս շարունակվում են ահաբեկչական գործողությունները, ընդ որում նրա երկու կողմում էլ պայքարում են ռադիկալ իսլամիստները, մի մասը՝ Չինաստանում, մյուս մասը՝ Ուզբեկստանում:

Ուզբեկստան

Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանին կա մի ուզբեկական շրջան, որը կոչվում է Ֆերգանա: Արդեն քանի՜ տարի է այնտեղ բախումները չեն դադարում, չեն ավարտվում ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից (հովանավորում էին ժամանակին, իսկ հիմա նոր, երիտասարդ սերունդը այդ գաղափարախոսությամբ է մեծանում)
ՉԺՀի ՍինցզանՈւյղուրյան ինքնավար շրջան

Երբեմն այն անվանում են Չինական կովկաս՝ առկա մեծ քանակի մուսուլմանների և անվերջ, չավարտվող ահաբեկչական գործողությունների համար: Զբաղեցնում է Չինաստանի 1/6 մասը , ունի ինքնավարություն, կառավարվում է և՛ Պեկինից, և՛ ներսից: Հայտնի է ծայրահեղականներով և ահաբեկչություններով:

Ռուսական “Сила Сибири” կառուցվող նավթամուղը անցնելու է ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի միջով, և ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան անելու են ամեն հնարավորը, որ այդ նավթամուղը չգործարկվի:

Քաշմիր

Սառեցված հակամարտություն, որը կարող է բռնկվել ցանկացած պահին: Քաշմիրում բնակվում են մեծամասամբ մուսուլմաններ, որոնք ներգաղթել են Պակիստանից:

Քաշմիրի մի մասը Չինաստանի իշխանության ներքո է, մի մասը՝ Հնդկաստանի: Քաշմիրը ունի սահման ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ, ինչը թույլ է տալիս գրոհայինների ազատ տեղաշարժը այդ տարածքներում:

Թուրքիա

Թուրքիաի շահը կայանում է հետևյալում.

  • Հիմա Թուրքիան ինքնահռչակ Իսլամական Հանրապետությունից անօրինական կերպով նավթ է գնում՝ մեկ բարելը տաս դոլարով և ամեն օր մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ ապահովում:
  •  Թուրքիան ակնկալում է, որ Ասադի վարչակազմի պարտության դեպքում կարող է ազատվել Սիրիայում և Իրաքում բնակվող քրդերից՝ նրանց ֆիզիկական բնաջնջմամբ և տեղահանությամբ, դրանով փակելով քրդական հարցը:
  • Ակնկալում է, որ կարող է դառնալ նավթային և գազային տրանզիտ մեծ տերություն արևելեքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև:

Վերջաբան

Սիրիայի հարցը կայանում է հետևյալում. եթե հաղթի Բաշար Ասադը (ինչը գործնականում անհնար է), ապա ռուսական գազը Իրանից կմտնի Պարսից ծոց, եթե պարտվի Ասադը՝ Քաթարի գազը Սիրիայով, Թուրքիայով կգնա Եվրոպա, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նավթը:
ԱՄՆ-ի շահը

ԱՄՆ-ի շահը կայանում է նրանում, որ տարածաշրջանում ապակայունություն ստեղծելով, թույլ չտա ռուսական նավթամուղի կառուցումը դեպի Չինաստան, պայմանավորվելով Իրանի հետ (լիակատար շրջափակման մեջ Իրանին ուրիշ ոչինչ չի մնում), նա կփակի Իրանից Չինաստան ընթացող նավթի ուղին, և Չինաստանի տնտեսությունը անկում կունենա, քանի-որ առանց նավթի անհնար է ունենալ գերհզոր տնտեսություն: :

Հեղինակ

Չեմ արտագաղթելու

https://www.facebook.com/arman.chartagaxtox?fref=ts

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба