News Stories

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՒՆԳԱՐ –ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Updated: 17.09.2012

Այս էլ որերորդ անգամ ու արդեն ամենաակնհայտ ձևով[1] թուրքերը, տվյալ դեպքում հեյդարստանի[2], ցույց տվեցին, որ «բանակցային գործընթաց» երևույթը իրենք,  իրենց մտածելակերպին համահունչ, ըմբռնում են միայն որպես մյուս բանակցող կողմին խաբելու, հիմարացնելու միջոց:  Դա նույնպես խոսում է այդ ժողովրդի որպես ազգ թերհաս, դեռևս չձևավորված լինելու մասին (Այդ մասին առավել մանրամասն կարելի է կարդալ Վ. Վահրադյան «Կարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին. Նոր հայացք»   http://geoclub.info/?p=557 Ռուսերեն):

Խե՜ղճ հունգարացիներ, Հունգարիայի խե՜ղճ քաղաքական վերնախավ… Երևի նրանք լավ չեն սովորել դպրոցում, լավ չեն սերտել իրենց իսկ սեփական պատմության դասերը… (և այդ բացը լրացրել են ամերիկյան համալսարաններում քաղկոռեկտության դասերով, հիմա դա ընդունված բան է նախկին սոցճամբարի երկրների համար…) Այդ իսկ պատճառով, երևի թե, չգիտեին կամ ձևացնում էին իբր չգիտեին, թե ինչ սարսափելի բան է «թուրք» կոչվածը և նրա հետ բանակցություններ վարելը[3]

Ինչևէ, Հունգարիայի խնդիրը զուտ բարոյական է[4]: Այն ուղղակի ցույց է տալիս մեզ թե ինչ է լինում այն ազգերի և պետությունների հետ, որոնք ինտեգրվում են Եվրոպային և ընդունում են, այսպես կոչված, «եվրոպական արժեքներ»-ը: Նրանք, համենայնդեպս, կառավարությունների մակարդակով, կորցնում են բարոյականության մասին տարրական պատկերացումները: Գոնե մենք՝ հայերս, դրանում բազմիցս առիթներ ենք ունեցել համոզվելու: Հունգարիայի օրինակը մեզ համար կարող է միայն ուղենիշ հանդիսանալ եվրաինտեգրման հարցում ճիշտ կողմնորոշվելու համար: Այդքանը միայն և ուրիշ ոչինչ: Մնացածը հունգար ժողովրդի և հասարակության ներքին խնդիրներն են՝ ուժ կգտնե՞ն նրանք իրենց վարչապետին պատժելու համար, երախտապարտ կլինի՞ արդյոք հունգարիայի ժողովուրդը մեզ՝ հայերիս, իրենց հայրենիքի ազատագրման համար մեր զավակների թափած արյան դիմաց, կգնահատի՞ արդյոք հասարակությունը այն մեծ ավանդը, որ ունի հայ ազգը, իր զավակների միայն կառուցողական գործունեությամբ Հունգարիա պետության բարգավաճման գործում… Թե մենք ականատեսը կլինենք հունգար ժողովրդի նախկին «homo soveticus» տեսակից «homo evropicus»-ին սահուն անցմանը… Դա իրենից զուտ տեսական հետաքրքրություն է ներկայացնում…

* * *

Այն, ինչ տվյալ առիթով արվեց մեր պետության կողմից՝ մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների սառեցում, զինվորական ուսանողների հետ կանչում, նամակ-բացատրություններ այլ պետությունների կառավարություններին և այլն, ինչ արեցին երիտասարդական խմբերը՝ Հունգարիայի դրոշի վրա մետաղադրամներ շպրտելով. դրոշն այրելով հանդերձ քիչ էր, բայց մեծ հաշվով բավարար էր…

Ինչ որ եղավ (ամենայն հավանականությամբ կարելի էր կանխել) կարծում եմ մեր դիվանագիտական կորպուսի պասիվության հետևանքով եղավ՝ չկարողացանք ազդել գործընթացների վրա: Այ, իսկ Թուրքիան, օրինակ, խառնվելով Ֆրանսիայի ներքին գործերին ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հարցում, կարողացավ ուղղակիորեն «չոքացնել» Ֆրանսիայի նման պետությանը…

Իսկ հիմա ինչ էլ որ լինի Հունգարիայում մեր միջամտությունն անիմաստ է, բացի այդ երկրում բնակվող հայերի անվտանգության պաշտպանությունից, քանի որ հեյդարստանի ցանկացած բնակիչ կարող է կրկնել սաֆարովի ուղին հեյդարստանի հերոսի կոչում և բնակարան ստանալու նպատակով: Մեր կառավարությունը պետք է եվրոպական համապատասխան կառույցներից Հունգարիայի հայերի անվտանգության հատուկ երաշխիքներ պահանջի…

Հետագա գործընթացները հունգար ժողովրդի և հասարակության բարոյականության հարցն է: Մենք այստեղ պետական մակարդակով այլևս անելիք չունենք…

Եթե հեյդարստանի թուրքերն իրենց խաբել-հիմարացրել են, և՛ հանցագործին ներում չշնորհելու հարցում, և՛ խոստացված միլիարդների հարցում, ապա դա Հունգարիայի և հեյդարստանի կառավարությունների և մեծ հաշվով նաև հասարակությունների փոխադարձ հարցն է: Ով ումից ինչ կպահանջի, ով ում ինչ ցույց կտա, թող իրենք իրար մեջ որոշեն:  Նրանք իրար արժանի են…

* * *

Մեր կռիվը՝ դա մեզ պարտադրված պատերազմն է մեզանից արևելք գտնվող անօրինական վարչա-տարածքային միավորի (ՎՏՄ) հետ…

Մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրների լուծման վրա… Դրանք են՝

  • Ազատագրել մեր հայրենիքի, ցեղասպան վայրենու կողմից դեռևս գրավյալ մնացող, տարածքները,
  • Աշխարհին ապացուցել, որ հեյդարստանի հասարակությունը և, առաջին հերթին, իշխանությունը ցեղասպան են, իսկ դա մարդկության դեմ կատարվող ամենածանր հանցագործությունն է,
  • Հասնել նրանց կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների երկար շարքի դատապարտմանը և հետևանքների վերացմանը միջազգային հանրության կողմից:

Այս հարցերին նվիրված մեր նախկին աշխատանքներում[5] մենք արդեն գրել ենք լուծման հնարավորությունների մասին: Մեր կողմից նախկինում նշած լուծումների մասնավոր քայլերից մի քանիսի մասին արդեն խոսում է նաև մեր Պետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասնավորապես՝

  • հեյդարստանի վերաբերյալ քաղկոռեկտության սկզբունքը պահպանելն անընդունելի է, որովհետև անբարոյականություն է հանցագործին (տվյալ դեպքում՝ ցեղասպանին) և նրա զոհին դիտարկել նույն հարթության վրա,
  • Տարածաշրջանային խնդիրները ճիշտ լուծելու համար պետք է սկսել իրերն իրենց անուններով կոչելուց՝ ցեղասպանությունը պետք է կոչել ցեղասպանություն և ոչ այլ ինչ…
  • հեյդարստանի իշխանությունների համար բանակցությունները ժամանակ շահելու և նոր պատերազմի համար սպառազինվելու միջոց է միայն:

Կարծում ենք, որ այս դատողություններին պետք է հետևեն գործնական քայլեր: Իսկ դրանք հետևյալն են՝

  • Հրաժարում հեյդարստանի հետ որևէ ուղղակի բանակցություններից, քանի որ այդ ՎՏՄ-ն ներկայացնող իշխանությունները բազմիցս  ցույց են տվել (նաև ոչ Հայաստանի հետ բանակցություններում), այս անգամ արդեն Եվրոպային, որ
    • բանակցությունները նրանց համար միայն ժամանակ շահելու և դիմացինին հիմարացնելու միջոց է և, որ առավել կարևոր է
    • ձեռք բերված պայմանավորվածությունները նրանց համար ոչինչ չարժեն՝ միևնույն է, նրանք իրենցն են անելու:

Հիմա ենթադրենք, թե տեղի ունեցավ մի հրաշք և մենք ինչ-որ հարցերում հեյդարստանի հետ հասանք փոխըմբռնման (ինչն իրականում աներևակայելի է) ու ինչ-որ պայմանագիր կնքվեց…

Հասկանալի է, թե այդ հասարակությունը և նրա պարագլուխն այդ պայմանագիրը որտեղ և ինչպես կօգտագործեն ու հարմար առիթը երբեք ձեռքից բաց չեն թողնի և իրենց հիմնական նպատակին՝ հայերի իսպառ բնաջնջմանը և Հայաստանի ոչնչացմանն, ուղղված պատերազմ կսանձազերծեն[6]:

  • Սկսել բանակցություններ այդ ՎՏՄ-ն ստեղծած, դրան հովանավորած և մեր տարածքներն անօրինաբար նրանց հանձնած պետության՝ Ռուսաստանի հետ: Բանն այն է, որ անցյալում նրա իրավանախորդի՝ բոլշևիկյան Ռուսաստանի, կողմից հայ ժողովրդի դեմ կատարվել են մարդկային քաղաքակրթության պատմության մեջ աննախադեպ ոճրագործություններ: Մասնավորապես,
    • Թուրքիայում հանցագործ հայտարարված զինվորականներից մեկի (հետագայում «թուրքերի հայր» Աթաթուրք հռչակված) հետ կնքած հայտնի մոսկովյան և դրան հետևած, այսպես կոչված, «պայմանագրերի» հիման վրա Հայաստանից անջատվեցին պատմականորեն սրբագործված բազմահազարամյա հայկական տարածքներ, որոնց վրա մեր՝ հայկական, իրավասությունը նաև միջազգայնորեն էր (և մինչ օրս էլ է) ճանաչված (Այդ մասին մանրամասնությունները կարելի կարդալ Ա.Պապյանի հեղինակած աշխատություններում նաև http://wilsonforarmenia.org/): Այդ տարածքները հանցավոր կերպով դրվեցին մի քանի այլ ՎՏՄ-ների՝ Թուրքիայի, Վրաստանի և հեյդարստանի, իրավասության (իսկ իրականում, փաստորեն, ծանր լծի) տակ:
    • Այդ հանցագործությանը ավելանում է նաև մեկ այլ՝ իրավա-բարոյական հացագործություն: Բոլշևիկյան Ռուսաստանը այդ խայտառակ պայմանագրում հանցագործ՝ իր պետության օրենքով մահապատժի դատապարտված, թուրքական զինվորականի առջև պարտավորություն էր ստանձնում ստիպել անկախ համարվող Հայաստանի դրածո բոլշևիկյան կառավարությանը Թուրքիայի հետ կնքել առանձին պայմանագիր և ընդունել տարածքային կորուստները:

Ամենևին էլ պետք չէ լինել միջազգայնագետ, հասկանալու համար թե ինչ աստիճանի խորության և ստորության հանցանք է կատարվել մեր դեմ…

Այդ իսկ պատճառով, բանակցություններ պետք է սկսել հենց բոլշևիկների իրավահաջորդ Ռուսաստանի հետ նպատակ ունենալով այդ «պայմանագրերի» չեղյալ ճանաչելը և հետևանքները վերացնելը, այն է՝ հեյդարստանի մասով, Նախիջևանը, Լեռնային ու Դաշտային Ղարաբաղը և Ուտիքը Հայաստանի անքակտելի մաս  ճանաչելը:

  • Ինչ վերաբերվում է հեյդարստանին, ապա պետք է այդ հասարակությանն ուղղված հզոր քարոզչություն ծավալել՝ ներսից ու դրսից, Հայաստանից և բոլոր այլ հնարավոր երկրներից, պետք է երրորդ երկրների միջնորդությամբ հասարակական կազմակերպություններ ֆինանսավորել, նպատակ ունենալով ձևավորել հեյդարստանում եվրոպական արժեքներ…

Անհրաժեշտ է ցույց տալ նրանց իրական ով լինելը, նրանց իրական տեղն ու դերը աշխարհում և տարածաշրջանում: Մի խոսքով պետք է նրանց մոտ ամոթի զգացում ձևավորել իրենց իսկ կատարածի համար: Պետք է հասնել նրան, որ նրանք ամաչեն և զզվեն հենց միայն այն հանգամանքից, որ ծնվել են որպես հեյդարստանցի:

Այս առումով հենց միայն առկա հակամարտության շրջանակներում մենք շատից էլ շատ բան ունենք ասելու, բացատրելու, թե՛ աշխարհին և, թե՛ հեյդարստանի թուրք և ոչ թուրք բնակչությանը:

Եթե բնութագրենք հակամարտության մեջ ներքաշված հեյդարստանցի թյուրքական ծագում ունեցող քոչվոր ժողովրդին մի կողմից և հայ ազգը մյուս կողմից, ապա կտեսնենք, թե որքան ճիշտ էր Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանը, երբ նշում էր, որ նրանք անհամատեղելի են: Եվ դա հաստատվում է հետևյալով՝ նրանք ըստ մտածելակերպի և աշխարհընկալման ուղղակի հակապատկերներ են՝

Իր կարճ պատմության ողջ ընթացքում մի քանի պետականորեն կազմակերպված ցեղասպանություն իրականացրած
և շարունակական և պարբերական ցեղասպանության մեծ ու փոքր ակտերի զոհ դարձած
նոր ցեղասպանությամբ մշտապես պետականորեն սպառնացող
և իր հայրենի հողի վրա ազատ ապրելու իր աստվածաշնորհ իրավունքը պաշտպանող
ցեղասպանության մասնակի ակտեր պարբերաբար ձեռնարկող
և դրանց դեմ միայն քաղաքակիրթ միջոցների դիմող
մշակութային կոթողների վայրագ ջարդարարություններ իրագործող
և համամարդկային մշակութային գանձարան հսկայական ներդրում ունեցող
չհայտարարված անարդար պատերազմ սանձազերծած, այլ երկրներից վարձկանների օգնությամբ մարտական գործողություններ վարող ու, այնուամենայնիվ, խայտառակ պարտություն կրած
.
և ոգու ուժին ապավինող և քաջությամբ ու հայրենասիրությամբ տոգորված, կենաց-մահու կատաղի կռվում մարդկային դեմքը չկորցնող և, այդուհանդերձ , փառապանձ հաղթանակ տարած
Ազգային հերոսի մասին նոր-նոր պատկերացումներ ձևավորող և այն էլ ինչպիսի՝ քնած մարդուն գազանաբար կացնահարող վախկոտ «հերոս»… Իրենց համար հերոս, իսկ ողջ մնացյալ մարդկության համար՝ գազանաբարո հակահերոս՝ հեյդարստանցու տիպար…
.
 և  ազգային հերոսի մասին պատկերացումները հազարամյակների ընթացքում բյուրեղացրած և այն էլ ինչպիսի՝ մեր Հայրենիքի վրա հարձակված թշնամու բանակի հետ մարտի բռնվելուց առաջ նախազգուշացնող. «Ով քնած է՝ արթուն կացեք, Ով արթուն է՝ զենք կապեցեք, … Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ, գնաց»:
Որևէ վայրում ավերածությունների հսկայական մասշտաբները, թալանի ու կոտորածների ահասարսուռ տեսարանները նկարագրելու համար ֆրանսիացի հանճարեղ գրող Վիկտոր Հյուգոն օգտագործում էր հետևյալ շատ դիպուկ արտահայտությունը. «Այստեղով թուրքն է անցել»: և Հայերի հսկայական վաստակը համաշխարհային քաղաքակրթության և մշակույթի ստեղծման ու հետագա զարգացման գործում նշելու համար ականավոր ազգագրագետ և մշակութաբան ռուսաստանցի ակադեմիկոս Նիկողայոս Մառը գրում է. «Հայերը եղել և մնում են համամարդկային ողջ մշակութային ժառանգության սկզբնաղբյուրի հնագույն առաջնեկ ժառանգորդը»:

.

    • Ինչ վերաբերվում է այդ երկու անասուններին՝ հեյդարստանում իրեն սուլթանավարի պահող ալիևին և վախկոտ մարդասպան սաֆարովին, ապա պետք է ասել, որ կա մի հանգամանք, որը կարող է փոխել մարդկության տեսակետը այդ սահմռկեցուցիչ մարդասպանության և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Խոսքն այն մասին է, որ սաֆարովին վճարեցին նրա չստացած աշխատավարձը և բարձրացրեցին զինվորական կոչումը:

    Դա միարժեքորեն խոսում է այն մասին, որ այդ անասունի կողմից կատարած սպանությունը ռազմական հանձնարարություն է եղել և նրան պարգևատրել են հանձնարարությունը ճշգրտորեն կատարելու համար: Եվ նրան բանտից ամեն գնով  հանել են, որպեսզի հանկարծ նա այդ պետական գաղտնիքը չբացահայտի:  Եթե դա այդպես է, ապա կատարվածը պետք է որակել որպես նախապես պետականորեն ծրագրված սպանություն էթնիկ հողի վրա, ինչը ոչ այլ ինչ է քան ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏ:

    Կարծում եմ, մենք պետք է հենց այդ անկյան տակ նայենք այդ հարցին և այն բարձրացնենք միջազգային ատյաններում: Եվ եթե իրավիճակն հենց այդպիսին է, ապա ճիշտ է նշում գեներալ Ա. Տեր-Թադևոսյանը, որ մեծ է հավանականությունը, որ նրան  կսպանեն (հավերժ լռեցնելու համար) և ինչպես միշտ կհայտարարեն, թե դա արել են հայերը: Դրա մեծ փորձ ունեն՝ հիշենք տխրահռչակ խոջալուն, իսկ մեր քարոզչամեքենան ինչպես միշտ վիզը ծռած, ձեռքը պարզած պատահական հովանավորի, խեղճուկրակ կկանգնի ու կնայի, թե ինչպես է հեյդարստանը հերթական անգամ բռնաբարում ճշմարտությունը:

    • Ճիշտ կլինի, որ մենք դադարեցնենք մեր համագործակցությունը NATO-ի հետ: Քանի որ այդ կազմակերպությունը նույն (եթե ոչ ավելի մեծ) չափով համագործակցում է մեզ թշնամի ռասիստական, անմարդկային ռեժիմ ունեցող հեյդարստանի հետ:

    Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ դիրք գրավեց NATO-ն, երբ Թուրքիան հարմար քաղաքական պահ գտավ և զավթեց փոքրիկ ու անօգնական Կիպրոսի մի մասը և երբ NATO-ի մեկ այլ անդամ՝ Հունաստանը, փորձեց պաշտպանել իր արյունակից ժողովրդին: Ինչպես տեսնում ենք Կիպրոսի մի մասը ոչ միայն շարունակում է մնալ օկուպացված, այլև փոխվել է այնտեղի դեմոգրաֆիական իրավիճակը: Նման կազմակերպության հետ մենք համատեղ ճանապարհ չունենք գնալու…

    Մեր զինվորները իրենց կյանքը վտանգի են ենթարկում մեզ համար անհասկանալի և մեր ազգային շահերից շատ հեռու խնդիրներ լուծելու համար… Եվ դրա դիմաց մենք տեսնում ենք, թե NATO-ի գլխավոր քարտուղարը ինչպիսի ֆորմալ ձևով և շատ թեթևակի՝ առանց որևէ հետևանքի, «դատապարտեց» հեյդարստանի սուլթանի անմարդկային քայլը…

    Դրա փոխարեն մեր բանակը կարող էր պաշտպանել Սիրիայի հայկական բնակավայրերն ու թաղամասերը… Եվ դա կլիներ հասկանալի և ըմբռնելի…

    • Կարևորագույն խնդիր կա, որ պետք է լուծի մեր արտաքին գործերի նախարարությունը: Անհրաժեշտ է հարց բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում հեյդարստանի ոչ մշտական անդամության նպատակահարմարության մասին: Նրան այդ բարձր աթոռից գցելու ռեալ հնարավորություն կա: Եվ այստեղ նույնպես կարծում եմ մեր դիվանագիտության անգործունյա լինելու հետևանքով այդ հանցագործ ՎՏՄ-ը կարողացավ սողունաբար դառնալ աշխարհի ամենակարևոր որոշումները կայացնող Խորհրդի անդամ: Ժամանակն է ուղղել մեր սխալը…
    • Մի խնդրի վրա էլ եմ ուզում մեր հասարակության ուշադրությունն հրավիրել: Ես հակված եմ խորագույն կապ տեսնելու Հրանտ Դինքի և Գուրգեն Մարգարյանի սպանությունների միջև: Իմ տեսակետից դրանք փորձաքարեր են նետված միջազգային հանրության կողմը, ստուգելու համար, թե որքանով է նա զգոն դիմակայելու հայերի հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնելու թուրքական ցեղատեսակի գայլային պլաններին: Իսկ այն, որ նոր՝ վերջնական ցեղասպանությամբ ավարտվող ռազմավարական պլաններ (և այն էլ մի քանի սցենարներով) արդեն մշակված են մեր թշնամիների բանակի Գլխավոր շտաբում, կարող ենք կասկած չունենալ:

    Մեր խնդիրն է այս ամենն աչքի առաջ ունենալով, դրանց չեզոքացնող հակաքայլեր մշակել և դրանք իրականացնել: Այլ ոչ թե ականջը կախել այս կամ այն արտասահմանցի խորհրդականի կամ դիվանագետի կամ ֆինանսիստի, թե դուք լավ դեղձ ունեք, զբաղվեք դրա մշակությամբ…

Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆ

7/9/2012

 


[1] Ինչը տեսանելի է արդեն անգամ ամենածանր բթամիտների համար, որոնք այդուհանդերձ, երևի այլ զբաղմունքի ընդունակ չլինելով, քաղաքականությամբ են զբաղվում:

[2] Նախկին ադրբեջանական ԽՍՀ տարածքում անօրինաբար ստեղծված պետական կազմավորում, որն իր անվանումը պետք է ստանա այդ ժողովրդի հայր կոչված մարդու անունով՝ հեյդարստան, հար և նման Օսմանյան կայսրության անվանմանը:

[3]  Այդ մասին, հնարավորինս պահպանելով կոռեկտությունը, հայտարարել է ոչ այլ ոք, քան այնպիսի փորձառու և գերուժեղ քաղաքական գործիչ, ինչպիսին է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (վարչապետ եղած տարիներին), ասելով թե. «Թուրքերը շատ ծանր բանակցողներ են…» Այո, սրանով ամեն ինչ ասված է…

[4] Մասնավորապես՝ Վ. Վահրադյան «Կարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին. Նոր հայացք»  և «Ցեղասպանության կոնցեպցիան»

Новости партнеров (RedTram)
Loading...

  • http://makarats.ru Arman Revazian

    ԱՅՈ՝ փորձաքարեր են նետված միջազգային հանրության կողմը, ստուգելու համար, թե որքանով է նա զգոն դիմակայելու հայերի հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնելու թուրքական ցեղատեսակի գայլային պլաններին:

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба