News Stories

ԼՂՀ – ի եկեղեցիներում հարգանքի տուրք մատուցվեց 1918-1921 թթ․ ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի հիշատակը

Սույն թվականի մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն նվիրված 1918 – 1921 թթ․ — ին Արցախի տարածքում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին։ Մասնավորապես, 1920 թ․ — ի մարտի 23 –ին թուրք-ադրբեջանական զորքերի և Շուշիի քրդական հրոսակախմբերի կողմից կոտորածի զոհ են դարձել 30 հազար հայ։

Հաջորդ օրը, սույն թվականի մարտի 23 – ին, Հայբալիշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, առաջին անգամ 1919 թ․ — ից հետո տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն ի հիշատակ Հայբալիշեն և Փայլուր գյուղերում կոտորածի զոհ դարձած հայերի, որը իրականացվել է վերոհիշյալ խմբավորումների կողմից Շուշիում Բրիտանական առաքելության հրահրմամբ։

Հոգեհանգստի մասնակիցները հարգեցին նաև 1918 – 1921 թթ․ — ին թուրք-ադրբեջանական զորքերի, քրդական հրոսակախմբերի և բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից սպանված հայերի հիշատակը։ Ցեղասպանության հետևանքով Արցախի հայ բնակչությունը կրճատվեց 2,5 անգամ։

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба