News Stories

«Կիևյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարևորագույն գործոն» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ ընդունված ԲԱՆԱՁԵՎ

2000թ. Միլոշևիչի «ռեժիմի» տապալումը, 2003թ. նոյեմբերին «վարդերի հեղափոխության» միջոցով Էդուրադ Շևարնադձեին իշխանությունից հեռացնելը, 2004թ. դեկտեմբերին «նարնջագույն հեղափոխության» միջոցով Վիկտոր Յուշչենկոյի իշխանության գալը, 2005թ. մարտին ղրղզական «կակաչների» հեղափոխության  հաղթարշավը, 2014թ. «կիևյան մայդանի» միջոցով ֆաշիստական խունտայի կողմից իշխանության բռնազավթումը Ուկրաինայում նույն շղթայի օղակներ են:

Բոլոր այդ հեղափոխությունները միավորելով հանրային դժգոհությունը, ուղղորդում են այն ոչ թե երկրի բնակչության խնդիրների լուծմանը և պետականության ամրապնդմանը, այլ սպասարկում են ԱՄՆ-ի և իր վասալների աշխարհաքաղաքական շահերը, հետապնդելով ենթակա երկրների ամբողջական շահագործման և պետական կառույցներում ուղղակի արտաքին կառավարում ներդնելու նպատակ:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և պետական դեպարտամենտի ղեկավարությամբ գործող արտաքին ուժերը, ի դեմս հայտնի հիմնադրամների, ինստիտուտների և ոչկառավարական կազմակերպությունների, տարիներ ի վեր մշակված գործելաոճով, ամբողջ աշխարհում տապալում են իրենց ոչ ձեռնտու իշխանությունները, փոխարինելով նրանց ամբողջովին վերահսկելի և մարիոնետային վարչակազմերով:

Հետխորհրդային տարածքի երկրներում «գունավոր հեղափոխությունները» խարսխվելով տեղեկատվական պատերազմի և մանիպուլյատիվ գործողությունների վրա, նպատակ են հետապնդում են ոչնչացնել տվյալ երկրի պետականությունը:

Հայրենասիրության և ժողովրդավարության կարգախոսներով իշխանության են գալիս ծայրահեղականները, նեոնացիստները, որոնք սպասարկում են օտարի շահերը, այնպես, ինչպես  եղավ Վրաստանում և այսօր էլ տեղի է ունենում Ուկրաինայում:

«Գունավոր հեղափոխությունների» միջոցով իշխանության բերված անձիք պատրաստ են առանց երկմտանքի զոհաբերել տեղի բնակչության և շահերը և կյանքը, այդ թվում նաև իրենց համախոհներինը՝ հայրենասեր քաղաքացիներինը, որոնք տվյալ երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով օգտագործվում և դեն են նետվում, որպես կանոն, առաջին հերթին հայտնվելով քաղաքացիական պատերազմների մսաղացում:

ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նախաձեռնությամբ և հովանավորչությամբ «Կիևյան մայդանի» միջոցով Ուկրաինայում ստեղծեց քաղաքացիական պատերազմ, ինչը երկրում հանդիսացավ տնտեսական և հումանիտար մեծ աղետի պատճառ:

Ուկրաինական «գունավոր հեղափոխություների» միջոցով իրականացրած իշխանափոխությունը լավագույն դաս կարող է հանդիսանալ հետխորհրդային տարածքի երկրների, մասնավորապես Հայաստանի համար:

Իրականում չկա որևէ երկիր, որտեղ հայտնի «գունավոր հեղափոխություների» կիրառումից հետո պահպանվի տվյալ երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:

 

Վաշինգտոնը և Հյուսիսատլանտյան դաշինքը վերջին ժամանակներս Հարավային Կովկասում կտրուկ ուժեղացրել են իրենց ռազմա-քաղաքական ակտիվությունը: Ամենայն հավանականությամբ ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հավաքագրում են ուժեր Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու նպատակով:

Նկատի ունենալով միջազգային քաղաքական ասպարեզում ԱՄՆ-ի և հնազանդորեն իր կամքին ենթակա Եվրամիության աճող ագրեսիվությունը՝ նպատակաուղղված հետխորհրդային երկրների բնական ռեսուրսները ներգրավելու իրենց երկրների տնտեսություններում, կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում ներկայիս «հեղափոխությունը» վերջինը չէ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար և մոտ ժամանակներում կարելի է սպասել նմանատիպ «հեղափոխություններ» այլ երկրներում ևս:

Հարավային Կովկասում սեփական շահերը սպասարկելուն միտված արևմուտքը անտարբեր է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և տեղի ժողովուրդների ճակատագրերի հանդեպ:

Ամենայն հավանականությամբ քաղաքական պայթյունի էպիկենտրոնը լինելու է Հայաստանը, քանզի Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն անդամակցում է ՀԱՊԿ-ին, միևնույն ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություների խորացումն է և ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը:

Հարավային Կովկասում պարբերաբար տեղի են ունեում առկա հակամարտությունների ապասառեցման փորձեր, ինչն ակնհայտ է անգամ անզեն աչքով դիտելիս: Այդ գործընթացը ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով  բարձացրած աղմուկով, ինչը  կազմում է տեղեկատվական պատերազմների բաղադրիչ մաս, միաժամանակ հանդիսանալով որպես  աշխարհաքաղաքական պատերազմների հիմնական գործիքներից մեկը:

ԱՄՆ-ի սպառազիության զինանոցում բացի զանգվածային լրատվական միջոցներից Հայաստանի ներսում առկա է մի հզոր բանակ, ի դեմս ոչկառավարական հասարակական կազմակերպությունների, աղանդների, իրավապաշտպան կազմակերպությունների, որոնց ընդհանուր թիվը երեք հազարից ավելի է, և որոնք բնականաբար ֆինանսավորվում են արևմուտքից: Այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է նաև հոգևոր ավանդական և ընտանեկան արժեքների խեղմանն ու ոչնչացմանը:

Այդ բոլոր գործոններն միասին վերցրած իրականում ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային ամբողջ տարածքի համար ներկայացնում են լրջագույն սպառնալիք:

«Կիևյան մայդանի» տխուր փորձը դաս է ոչ միայն ուկրաինացիների համար: Բոլոր սթափ և բանական մարդկանց մոտ առկա է այն ընկալումը, որ կառավարելի քաոսը ձնագնդի արագությամբ կարող է թափանցել ոչ միայն մեկ երկիր, այլ ընդգրկել ամբողջ տարածաշրջանն ամբողջությամբ:

«Կիևյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարևորագույն գործոն» կլոր-սեղանի քննարկման մասնակիցները դիմում են Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների Կառավարություններին, քաղաքական ուժերին և հասարակություններին կոչով, հետաձգել բոլոր ներքին հակասություններն ու անձնական հավակնությունները, միավորել և ուղղել համատեղ ջանքերն ու ազգային ներուժը, բացառելու սեփական երկրներում զանգվածային սադրանքները, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, հակասահմանադրական հեղաշրջմանը, այն վերաճելով հակամարտությունների ռազմական հանգուցալուծմանը:

Անհրաժեշտ է ժամանակին կանխարգելել 5-րդ շարասյան բոլոր խափանարար գործողությունները, որոնք ժողովրդավարության քողի ներքո փորձում են վերացնել ոչ միայն պետականությունը, այլև երկիրը կանգնեցնել տնտեսական  աղետի առջև:

Հարկ է հատուկ ընդգծել, որ Հայաստանում պետականության, ազգային ինքնության և ավանդական արժեքների պաշտպանության ցանկացած հասարակական և քաղաքական գործընթաց բախվում է  ոչկառավարական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կողմից լրջագույն հակազդեցության:

Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց գիտակցությանը հասցնել, որ արտաքին դերակատարների ծայրահեղ ագրեսիվ կեցվածքով իրականացվում է ակնհայտ պայքար աշխարհի հերթական վերաբաժանման համար: Միացյալ նահանգները, ցանկանալով պահպանել միաբևեռ կառավարման համակարգը, նպատակ են հետապնդում աշխարհի ռեսուրսների վրա հաստատել մենաշնորհ, իրեն ենթարկեցնել հետաքրքրություն ներկայացնող երկրների կառավարություններին և ժողովուրդներին, արգելափակել համաշխարհային խոշորագույն այն տերությունների փորձերը, որոնք կարող են համաշխարհային թատերաբեմում մրցակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին: Այդ նպատակների իրականացման  համար ԱՄՆ-ը կազմակերպում է պատերազմներ, հեղաշրջումներ և «գունավոր հեղափոխություններ», զրկելով երկրներին ինքնիշխանությունից, առաջացնելով բախումներ ժողովուրդների միջև:

Տարածաշրջանում ապակայունացման փորձերը չեն ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրների բնակչությունը իրազեկված չեն առկա գործընթացների բուն նպատակների և խնդիրների մասին: Ուստի կոչ ենք անում բոլոր այն ուժերին, որոնց համար թանկ է պետականությունն ու երկրի ինքիշխանությունը գործադրել ամեն ջանք միավորվելու համար ճեղքելու տեղեկատվական առկա շրջափակումը, որն առկա է հետխորհրդային տարածքի երկրներում:

 

ք․ Երևան, Հայաստան

17 հոկտեմբեր, 2014 թ․

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба