News Stories

«Հաղթանակ» ավտոարշավ

armenia

armeniaՀարգելի հայրենակիցներ,

Երևանի աշխարհաքաղաքական ակումբը հրավիրում է Ձեղ, Ձեր հարազատներին, ընկերներին, տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, ընկերությունների անձնակազմին, մասնակցել «Հաղթանակ» ավտոարշավին, նվիրված Հայրենական Մեծ պատերազմում Սովետական զորքերի տարած հաղթանակի 69 – րդ տարվան։

Ավտոարշավի անցկացումը նախատեսվում է 2014 թ․ — ի ապրիլի 29 – ին հետևյալ երթուղիով(մանրամասների կհաղորդվի)՝ ք․ Գյումրի, «Մայր Հայաստան» հուշարձան «M1» մայրուղիով – Ագարակ – «H20» մայրուղիով Ոսկևազ – Էջմիածին (ՀՄՊ – ում զոհված զինվորների հուշարձան) – Երևան – Ծովակալ Իսակովի պողոտա (Ադմիրալ Իսակովի հուշարձան)– «Հաղթանակ» կամուրջ – Բեյրութի փողոց (Նելսոն Ստեփանյանի արձան) – Հանրապետության Հրապարակ – Ազատության Հրապարակ – Մարշալ Բաղրամյանի արձան – «Մայր Հայաստան» հուշարձան։

Ավտոարշավի սկիզբը կհստակեցվի մասնակիցների (անհատական կամ կոլեկտիվ) հայտերի քանակի ճշտումից հետո։ Ավտոարշավին մասնակցող ավտոմեքենաների քանակը առայժմ սահմանափակված չէ։

 

«Հաղթանակ» ավտոարշավի հետ կապված միջոցառումների ծրագիրը հուշարձանների մոտ Գյումրի – Երևան ուղղությամբ։ 

 

№ п.п. Միջոցառում Ելույթ ունեցողների քանակը Հատկացված ժամանակը
Вступительное слово, слова приветствия – от представителей организации, организующей возложениеՆերածական և ողջույնի խոսք ծաղկեպսակների տեղադրման արարողության կազմակերպիչներից 1 – 2 2 – 5 րոպե
Հուշարձանի պատմական էքսկուրս 1 5 րոպեից ոչ ավել
Վետերանների ելույթները 1 – 3 10 րոպեից ոչ ավել
Շնորհակալության խոսքեր վետերաններին կազմակերպությունների և մասնակիցների կողմից 1 – 3 10 րոպեից ոչ ավել
Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրում կազմակերպությունների մասնակիցներ 5 րոպեից ոչ ավել
Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն

 

 

Ուշադրություն ավտոարշավի մասնակիցներին։

1-3 Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների ներկայությունը պարտադիր է։

Միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ նյութական ապահովությունը։

  1. Ձայնային սարքավորումներ՝ խոսափող, բարձրախոս (հաշվի առնել էլեկտրական ցանցին միացնելու հնարավորության բացակայությունը)
  2. Կատարել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակների թեմատիկ երգերի, քայլերգեր և օրհներգեի ընտրություն։
  3. Տեղադրվող ծաղիկների և ծաղկեպսակների քանակը ավտոարշավի ամեն մի կետում որոշում են ավտոարշավի կազմակերպիչները։

 

«Հաղթանակ» ավտոարշավի մասնակիցներին և նրանց փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները։

Մասնակիցներին՝

  1. Ունենալ 5 ավելի ծաղիկների քանակ հուշարձանների մոտ տեղադրման համար հաշվի առնելով ամենաքիչը մեկ ծաղիկ ամեն մի տեղադրման արարողության համար։
  2. Մասնակիցների արտաքին տեսքը։ Հնարավոր և ողջունելի է ներկա գտնվել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակների զինվորական համազգեստով։

Փոխադրամիջոցներին՝

  1. Որևէ մեկ դրոշի առկայություն (ԽՍՀՄ հանրապետությունների, ԱՊՀ երկրների, հաղթանակին նվիրված, տարբեր տեսակի զինվորական միավորումների)։
  2. Փուչիկներ
  3. Георгиевские ленточки.
  4. Թեմատիկ տիպեր (T-34, «Դեպի Բեռլին», քաղաք հերոսների անվանումները և այլն)։

Փոխադրամիջոցի արտաքին հարդարումը թողնում ենք մասնակիցների անձնական նախաձեռնության վրա։

Ցանկացած ողջամիտ նախաձեռնությունը ողջունվում է։

Նախապես շնորհակալություն ենք հայտնում «Հաղթանակ» ավտոարշավի կազմակերպմանը և իրագործմանը մասնակցելու համար։

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2014 թ, — ի ապրիլի 25 – ը։

Լրացուցիչ հարցերով դիմել՝ e-mail: geoclub.info@gmail.com.   Skype: geoclub.info

Հեռ` 093 303383, 093 354216

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба