News Stories

ՀԱՅ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՊԱՏՎՈ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ

kodeks2

Մեծ արժեքները պետք է անցնեն բոլոր փորձությունների միջով: 

Кодекс чести армянина (версия на армянском языке). Выражаем благодарность Вачагану Вагрядну за перевод. Русская версия доступа здесь.

Էլեկտրոնային տարբերակը կարող եք բեռնել այստեղ:

Պատիվը մարդու բարձրագույն արժեքն է: Մարդու պատվի հասկացությունը ձևավորվում է անանցանելի արժեքներից, նրանցից որոնք փոփոխվող են, և նրանցից, որոնք բնորոշ են առանձին անհատին և ժողովրդին, որպես կոլեկտիվ անհատի: Ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:

Պատվի վարքականոնը Ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է:

Վարքականոնում պատվի կատեգորիան անքակտելիորեն կապված է բարոյականության, բարոյախոսության, խղճի, արժանապատվության հետ և հանդես է գալիս որպես մարդու բնույթի խոր  առանձնահատկություններից մեկը: Եթե բարոյականությունը և բարոյախոսությունը միաժամանակ հանդես են գալիս և որպես սոցիալական և որպես մարդուն բնորոշ երևույթներ, որպես ոգեղենության ու մշակույթի արտահայտություն, ապա պատիվը մարդու հատկությունների ավելի հին և հիմնարար շերտ է և որոշ չափով  արտացոլում է մարդու անհատականության սոցիալ-կենսաբանական հատկությունները: Խիղճ – պատիվ – արժանապատվություն – բարոյականություն – բարոյախոսություն շղթայում պատիվը խղճի՝ ի վերուստ տրված, անտեսանելի ապաքինության տեսանելի արտաքին արտացոլումն է:

Մարդկության առաջին օրենքները պատվի բնական օրենքներն են եղել: Հետագայում, հարաբերությունների բարդացման և պետությունների ի հայտ գալու հետ կապված պատվի օրենքները լրացվել են սեփականության, պետության, կրոնների և այլ օրենքներով: Շումերի ժամանակներում 6000 տարի առաջ, Հայաստանը անվանում էին Աստվածների երկիր, Աստվածային օրենքների երկիր, իսկ հելլենները Փոքր Ասիան անվանում էին «Ասիա»,  «Աս»՝ բարձր, աստվածային հասկացությունից, այսինքն Աստվածների տեղ: Պատվի, հավատարմության և արդարության հայկական Աստվածուհի Արտան դարձել է Եվրոպայում օրենքի խորհրդանիշ, և ժամանակակից ռուսաց լեզվում պատիվ բառը իգական սեռի է: Ի պատիվ  Արտա աստվածուհու Վարքականոնի երկրորդ անվանումը տրվում է որպես «Արտամետ», այսինքն Արտե աստվածուհուն ձգտող (այդպիսի անվանումով տեղանուններ կան Պատմական Հայաստանում):

Միջագետքից մեզ հասած մարդկության առաջին գրավոր արձանագրություններում պատվի օրենքների նշանակալի մաս էին կազմում:

Յուրաքանչյուր մարդու, հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից Աստավածային տաս պատվիրանների (Դեկալոգի) կատարումը արդեն ինքնըստինքյան լուծում են մարդու պատվի Վարքականոնի և բարոյական հարաբերությունների գլխավոր հարցերը: Հիերարքիկորեն Աստավածային տաս պատվիրանները ցանկացած Արտամետից վեր են կանգնած: Միայն այն, որ Դեկալոգը մարդուն շփոթմունքի, ատելության, Աստծո հետ անհամաձայնության և այլ մարդու հետ պայքարի չի տանում, դարձնում է նրան բոլորից բարձր: Այդ պատճառով հայ հայրենասերի պատվի Վարքականոնը  պարտադիր իրենից վեր տեսնում է Պատվիրանների առկայությունը, իսկ նա ինքը համապատասխանում է առկա քաղաքական իրականությանը և հայ ժողովրդի գոյության համար պարտադրված քաղաքական պայքարի պայմաններին, որը սկսվում է գլխավորից՝ անհատի պատվի պահպանման համար պայքարից:

Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից. Այն կորցնողը արդեն չի կարող ոչ Հայրենիք, ոչ ընտանիք, ոչ մայր պաշտպանել:  Պատիվը դա միաժամանակ նաև արժանավոր մարդու «խաչն» է: «Պատիվը ծախում էին՝ գնորդ չգտնվեց, պատիվ էին գնում՝ ծախող չգտնվեց» (հայկական ասացվածք): Պատվի կատեգորիայի ըմբռնումը պետք է դիտարկվի ոչ թե որպես պատիվ պատվի համար, այլ որպէս անձ ձևավորող, ազգ հաստատող երևույթ:

Հայ հայրենասերի և զինվորի պատվո վարքականոնը գործում էր Կիլիկիայի թագավորությունում և պետության գլխավոր օրենքն էր այն: 1375 թվականից ի վեր՝ Կիլիկիայի անկումից հետո, հայերը չեն ունեցել պատվո աշխարհիկ վարքականոն, և յոլա էին գնում Աստվածայինով կյանքի բոլոր դեպքերի համար: Բացառություն է կազմում իր վեհությամբ ցնցող, հայ հայդուկների և վրիժառուների լեգենդար պատվո չգրված վարքականոնը, որը մեզ է հասել գրականության, մեր պապերի և հայրերի՝ թուրքական բռնությունների դեմ դիմադրության անմիջական մասնակիցների պատմածների միջոցով: Հասարակության դրամամոլացումից, նրա քացաքականումից առաջ և հասարակության հոգևոր ու սոցիալական կյանք այլազգի ու աշխարհաքաղաքական ուժերի ներխուժումից առաջ, բարոյախոսության և բարոյականության աստվածաշնչյան հիմքը համապատասխանում էր հայկական մտածելակերպին և կենսակերպին: Սակայն հետագայում մարդկային պատվի,  բարոյախոսության և բարոյականության ոլորտը Ազգի պահպանման և գոյատևման համար պայքարի ճակատային գծի մի հատվածը դարձավ: Մեզ այդ պատերազմը պարտադրել են, և խուսափել ժամանակի մարտահրավերից մենք չենք կարող, ինչպես և պատվից, խղճից և արժանապատվությունից: Տվյալ վարքականոնում պատիվը վերցվում է ոչ միայն լուսավորյալ անհատի բարձր վիճակում, այլ դիտվում է որպես նրա ակտիվ հաստատող դիրքորոշում: Այն դիտարկվում է Բարի – Չար հարաբերությունների երկվության մեջ, և դա նրանց միջև հավիտենական պայքարն է: Պատիվը խիզախության ընկերը չէ, այլ քաջության եղբայրն է, և այդ իր որակով ծառայում է որպես կամուրջ դեպի բարձր քաղաքացիություն:

Հեղինակի երազանքն է Արտամետի 31 հոդվածներից յուրաքանչյուրի համար գրել և ստեղծել համապատասխան նկար, փոքրիկ երաժշտական սյուիտներ, քանդակներ և պարում որոշակի դրսևորում, այդ խնդրի իրագործումը կմնա ապագա սերունդների ուսերին: Արտամետի այդ գեղարվեստական դրսևորումները անվերջ կձևափոխվեն, կընտրվեն և կլրացվեն:

Այսօր, երգ Հայաստանում լիբերալ-կոսմոպոլիտները հայտարարել են անպատվության իրավունքի ազատություն, իսկ բարոյախոսությունը պարզամիտների և թույլերի բաժին, մեզ համար պատվից սեփական անազատությունը հատկապես թանկ է:

Ըստ այդմ, Հայաստանում ներդրվում է Պատվո Ասպետ բարձր կոչումը, որը տրվում է Համապետական ծերակույտի՝ Հերունու կողմից:

1,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը:

Իր պատվի և աթեիզմի հարցում հայն ունի սեփական դիրքորոշումը: Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից. երեկ՝ կոմունա-կոսմոպոլիտիզմի, այսօր՝ լիբերալ-կոսմոպոլիտիզմի: Հայրենասերի պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:

2,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո:

Լինելով իր Եկեղեցու կազմում, հայ չի կարող մտնել այլոց մեջ,  այնպես ինչպես և աղանդներում, գաղտնի ընկերություններում, համաշխարհային կոսմոպոլտիկ կառույցներում, երդում տալ ազգային շահերի հետ կապ չունեցող գաղտնի կազմակերպություններում, սատանայությամբ զբաղվել (ինչպես և միստերիաներով, միստիցիզմով, ապագայի գուշակություններով, հոգեորսությամբ, հոգետեսությամբ, հոգեկաչերով, գիր անելով, դեմոնիզմով և այլնով):

3,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայրենիքը սուրբ և իռացիոնալ հասկացություն է: Այն հայի անհատականության ձևավորման և կյանքի պայմանն է: Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: Հայրենիքը կարող է ապրել առանց մեկ առանձին հայի, սակայն մեկ առանձին անհատ հայը չի կարող ապրել առանց Հայրենիքի:

Հայրենիքի պատիվը և Ազգի պատիվը միասնական և վեհ հասկացություններ են, նրանք անքակտելի են հայի անձի պատվից և հավասար են նրա կյանքի գնին: Հայը հարգում է իր Պետության զինանշանը և դրոշը որպես Հայրենիքի, Ազգի և նրա մշակույթի խորհրդանշանի մարմնավորում և հարգանքի տուրք է մատուցում դրանց:

Այսօր, Հայաստանում համաշխարհային կոսմոպոլիտիզմի դրածոները և նրանց գորշակալները հայտարարել են, որ գլոբալիզացիայի համաձայն Ազգային պետականության գաղափարը, ինչպես նաև Ազգային օջախը՝ Հայրենիքը, անհետանում են, Հայրենիք հասկացությունը անախրոնիզմ է՝ ժամանակին չի համապատասխանում, ու նաև այն պատճառով, որ շուկայի օրենքները համընդհանուր են և ամենուր թափանցող են, ապա և պետական ու քաղաքական որոշումները, հողը (ազգային տարածքը), օգտակար հանածոները, մշակույթը, գործարանները և այլն, ներառած մարդուն, դառնում են ապրանք, որը կարելի է նախապես պատվիրել, վճարել, օգտագործել, վաճառել կամ դեն շպրտել:

Պատվի, խղճի և սիրո օրենքներին համապատասխան, և ըստ Հայրենիքի սրբության գաղափարի, այն ամենի, ինչ կապված է նրա ու նրա շահերի հետ, ինչպես անցյալում՝ հազարամյակների ընթացքում, Հայկ Նահապետի ժամանակներից, ինչպես այսօր, այնպես էլ ապագայում, գոյություն ունի Հայրենիքի դավաճանության սահմանումը և պատիժը դավաճանության համար:

4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  Հայի գիտակցության և արարքների մեջ միշտ էլ տեղ կա այլ մարդու համար, այլ տեսակետ ունենալու և Ոգու ու Նյութի այլ դրսևորումներում լինելու նրա իրավունքի համար: Պատմականորեն հայը միշտ էլ հավատքի նկատմամբ հանդուրժող է եղել, բաժանել է մարդկանց ըստ ոգեղենության հայտանիշի, այլ ոչ թե ռասայի, լեզվի, կրոնի կամ էլ ազգության:

Հայոց աստվածային շնորհում, ինչպես քրիստոնեության, և քրիստոնեության, որպես արիականության շարունակության, մարդը ոչ միայն Աստծո արարչագործությունն է, այլ ինքը ` որպես արարիչ նույնպես աստված է, միայն փոքր: Այդ պատճառով պատվի մարդը չի նվաստացնում որևէ այլ մարդու, առավելևս իրենից թույլին:

5,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայն իր բարեպաշտության մեջ իր համար վատ ժողովուրդներ, արատավոր ժողովուրդներ չունի: Աշխարհի ժողովուրդները բարոյական են, քանզի ծնված են Բարու և Սիրո տիեզերական նախախնամությամբ:

Իրար հավասար հարյուրավոր ցեղերի և ժողովուրդների մեջ, կան այլք՝ հայի հոգուն առավել մոտ: Մեր արյունակից եղբայրները պարսիկներն են, ոգու եղբայրները՝ ուղափառները, կաթոլիկները, արմատական կրոնի քրիստոնյաներն են, մշակույթի վեհությունը իրենց ճակատին կրող ազգերը: Ընդհանուրն այդ ժողովուրդների համար իռացիոնալությունն է: Աստծո կողմից հայերի վրա դրված է նրանց միջև ճանապարհների և կամուրջների մշտապես կառուցման առաքելությունը: Մենք ցավում ենք նրանց համար և զոհաբերություն ենք անում նրանց համար:

6,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  Տան որպես բնակարանի պատվի հասկացությունը և որպես բնակատեղի, որը ստեղծվել է առանձին անհատի մտքով և զգացմունքով հատուկ տեղ է գրավում հայի աշխարհազգացողության մեջ:

Մոտավորապես տասներկու հազար տարի առաջ Հայկական Լեռնաշխարհում արիացին սկսեց վայրի ցորենը, ստացավ հավելյալ արտադրանք ձմեռվա համար և հիմքեր նստակյացության համար, ինչը պատճառ դառավ ստացիոնար բնակարան կառուցելու համար Արիացու վերաբերմունքը իր բնակարանի նկատմամբ շարունակությունը դարձավ այն նույն ոգեղեն կապի, որ առաջ գոյություն ուներ կրակի տարերքի հետ, որի աստվածային բնույթին նա չէր կասկածում:

Վերցնելով իր վրա բնակարանի պաշտպանության և կերի հայթայթման գործանքները- դրա ներքին վիճակի համար պատասխանատվությունը նա դրեց տոհմի տարիքով մեծ կնոջ վրա: Այդպիսի կանանց անվանում էին «տի» բ նրանց «դու»-ով էին դիմում («տո» Տայքի բարբառով և «դու» ժամանակակից գրական լեզվում): Էրբ տղամարդիկ տուն էին վերադառնում, կերակուրը բաժանում էր տարիքով մեծ կինը, բաժանում էր այնպես ինչպես իր սիրտը համարում էր արդար, և ոչ ոք նրան չէր առարկում: Եվ այդ կինը մեծ մատա-մայր էր «տա-մատա», թամադա: Արդի հայոց լեզվում այդ կինը «տատի» : (նույն արտահայտության երկու անգամ կրկնելը Արիացիների հնագույն լեցվում արտահայտում էր հարգալից-բարձր վերաբերմունք, օրինակ, тетя, баба, мама): Իսկ բնակարանը, կամ բնակարանների խումբը, սկսեց կոչվել տուն, թ(տ)աուն, տին-դին-դիմ-դոմ (տունա — շվեդերեն):

Օջախի և տան կապը մոր հետ, նրա անձեռնմխելիության ու սրբության հետ, անցել է նաև տուն-բնակարան հասկացության վրա. Պահպանվում են ոչ թե տան պատերը կամ տան իրերը, այլ այն ամենաթանկն ինչն այնտեղ ապրում է՝ մատան-մայրը: Մինչ օրս, ի տարբերություն որոշ այլ եվրոպական ժողովուրդների, հայը պահում, պահպանում և հպարտանում է տան պատվի օրենքով…, ինչպես իր, այնպես էլ ցանկացած ուրիշի:

Հայը չի կարող պատահական մարդու տուն բերել, որպես մոր պաշտպանության և նրա սուրբ մաքրության պահպանման հնագույն սովորության ժամանակակից դրսևորում: Հայը օգնում է մերձավորին ունենալ և կառուցել իր տունը: Հայի պատվի պարտքն է իր տան պաշտպանությունը:  Առանց մաքրության բարոյախոսություն գոյություն չունի: Տան մեջ բարոյական և ֆիզիկական մաքրությունը նախապայմանն է այն մարդկանց նույնպիսի մաքրության, ովքեր կծնվեն ու կդաստիարակվեն նրանում, հիգիենիկ մաքրությունը և կարգուկանոնը` պայմանն է այդ տանը մեծացած անձի բարոյական մաքրության:

7,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ:

Ամենաքիչը ամուսնու և կնոջ համար ընտանիքի արժևորումը նրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է երկու գումարելիներից: Ամուսնու համար դրանք առաջին հերթին՝ ծնողներն ու երեխաներն են, իսկ կնոջ համար առաջին հերթին՝ ամուսինը և երեխաները:

Հիերարքիկորեն  ընտանիքը Ազգից ցածր է դասվում: Դրանց փոխատեղել նշանակում է փոխատեղել Աստվածային արժեքները: Պարփակվել ընտանիքում նշանակում է ապրել ավելի բարձր կարգի ընդհանրությունից էներգիա վերցնելու հաշվին, որտեղ վերջ ի վերջո տուժում է Ազգը, այդ պատճառով հայոց ավանդույթում չի կարող  գոյություն ունենալ ընտանեակենտրոնության սկզբունքը: Հակառակ դեպքում, Ազգի տառապանքի միջոցով տառապանքը կգա ամեն մի ընտանիք և ամեն մեկին:

Ընտանեակենտրոնությունը աշխարհընկալման խղճուկություն է, ոչխելացի, եսասիրական, գավառամիտ, աշխարհի հակահասարակական ընկալումով ավարտվող համոզմունք է կամ կենսակերպ:

Հարգանքը, ուշադրությունը և սերը ծնողների, մեծերի հանդեպ՝ մարդու իրեն նմանների մեջ լինելու անփոփոխ հիմքն է, որը հայն անգ է կացրել հազարամյակների միջով: Մայրը՝ սրբություն է, երեխան պաշտպանվում է յուրաքանչյուրի, ծերերը հարգված են բոլորի կողմից:

Հայի պատվի պարտքն է ոչ մի հայ երեխայի թույլ չտալ մնալ աչանց ծնողների: Անծնող մնացած երեխան չպետք է կրկնակի զրկվի՝ այս անգամ մնա առանց իր ժողովրդի, իր ազգային ընտանիքի, օջախի, կենցաղային և ազգային մշակույթի, և ուրեմն պաշտպանվում (դաստիարակվում) է հայ ընտանիքում և հասարակությունում:

Հայոց աստվածաշնորհության մեջ տղամարդը և կինը փոխլրացնող երևույթներ են: Դեռ մեր հնագույն ուսմունքներում ներկայացվում էր, որ տղամարդը մարդու սեռ է, կինը նույնպես սեռ է, և միայն միասին նրանք դառնում են մարդ: Այստեղից «սեռ» հասկացությունը  հայտնվեց սլավոն-արիացիների լեզուներում («Ма», «ба»-ն կին է, «ра», ха»-ն՝ տղամարդ, և միասին նրանք «мара-մարդ», «раба-раб»): Արյունակցական հարաբերություններում հայը իրեն պահում է առանց հայրականության սկզբունքի թուլացման՝ կինը ենթարկվում է ամուսնուն և հարաբերակցվում է նրա հետ ինչպես հոգին ոգու հետ: Հավասար քաղաքական իրավունքները չպետք է շփոթել իրենց բնույթում ներդրված տարբեր հնարավորությունների հետ: Հիերարքիկորեն տղամարդը վեր է կանգնած կնոջից, տղամարդը: Դա ոչ այնքան ավելի բարձր իրավունքներն են, ավելի բարձր պարտականություններ են: «Թույլ տղամարդը՝ դա ավելի Բարձր իրավունքներ են, ուժեղ տղամարդը՝ դա ավելի բարձր պարտականություններ են»: Ընտանիքում կրտսեր եղբայրն իրենից բարձր ունի ավագին, նա՝ հորը, հայրը՝ պապին և ապուպապին, և այսպես դեպի խորք հիշողությամբ և հարգանքով հանդեպ իրենց նախնյաց:

8,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայը ձգտում և փնտրում է ընկեր, ինչը նրա ակտիվ դիրքորոշումն է կյանքում: Ընկեր հասկացությունը չի փոխարինվում ընկերներ հասկացությամբ, դրանք տարբեր հոգևոր-որակական բովանդակություն ունեն: Կյանքում մարդ կարող է շատ ընկերներ ունենալ, բայց ընկերը՝ մեկն է:

Սոցիո-կենսաբանորեն տղամարդկանց ընկերությունը դա ռազմիկների միություն է հանուն իրենց ցեղի պաշտպանության: Դա հիմք է տալիս մեզ ասելու, որ տղամարդկանց ընկերությունը ինքնանպատակ չէ: Ընկերության մեջ երկու տղամարդկանց միությունը դա մեկի ոգու հաստատումն է մյուսի միջնորդավորմամբ: Դա նրանց փոխկատարելագործումն է:

Հայը պահում, պահպանում է ընկերությունը և վերաբերվում է ընկերոջը որպես մարդու ոգու բարձրագույն դրսևորում և ճակատագրի նվեր: Ընկերոջ համար նա պատասխանատու է իր պատվի և խղճի առաջ: Միջանձնային հարաբերությունների կազմակերպություններում (հասարակականից, աշխատանքայինից մինչև ռազմական) հետևյալ սկզբունքն է գործում. «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար», «ընկերոջ կողակիցը կին չէ»: Ընկերը դա այն մարդն է, ում հետ երկար ճանապարհ կարող ես գնալ (քոչվորների մոտ), այն մարդն է միշտ հաց ես կիսում (հայերի մոտ), ով քո համար եղբոր նման է (Արևմտ., Եվրոպայում), ում հետ կարող ես փող կամ ապրանք կիսել (ար.ել. սլավոնների մոտ), ում հետ կարող ես փորձությունն անցնել կնոջով կամ ում կարող ես վտանգի պահին կյանքդ վստահել (ռազմիկների, ասպետների մոտ):

9,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է  ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:

Բայց հենց ինտեգրալ: Այստեղ գոյատևման մեխանիզմը աշխատում է «եթե փրկվեց մեկը, ապա նա կփրկի բոլորին» սկզբունքով: Տվյալ դեպքում «բոլորին» բառից հետո, եթե խոսքը մարդու մասին է, նորից հարկ է «եթե» հասկացությունը՝ եթե այդ մարդը (հայը) պատրաստ է  փրկել ուրիշներին, գնալ նրանց մոտ, ինտեգրացվել նրանց հետ:

Այս մակարդակից սկսվում են պատվի, պարտքի, բարոյականության և բարոյախոսության սոցիալ-հասարակական հասկացությունները: Սկսվում է դաստիարակություն, անձի համոզմունքներ, նրա կառուցում և կազմակերպում հասկացությունները: Ընդ որում` որպես գլխավոր հանդես է գալիս անձի գիտակցումն այն բանի, որ եթե նա չի փրկելու բոլորին, ապա նոր փորձություններում մեծ հարց կլինի. Կփրկվի՞ արդյոք նա նորից որպես հայկական ռասայականություն, հայկական ոգեղենություն և մշակույթ:

Այսպիսով, հայի անհատական բարձր հատկությունները դառնում են գործողության մասնավոր դրվագ, եթե նրանք չեն ինտեգրացվում: Եվ հակառակը, ինտեգրատիվ համակարգը, գիտակցորեն կազմված լինելով ուժեղ ու զարգացած տարրերից, առավել ուժեղ է հանդես գալիս:

Մեր հակառակորդները դա գիտեն, նրանց գաղտնագիտական կառույցների ուժեր և միջոցներ են ներդնում, որպեսզի դեզինտեգրացնեն  (կազմաքանդեն) ազգային սոցիումը արդեն գաղափարի, գաղափարախոսության մտածելակերպի և կյանքի  փուլերում,

Ուրեմն հայի Պատվո վարքականոնը պետք է ընդգրկի գործողություններ հակառակ նրանց, որոնք համայնքը, կոլեկտիվը, մարդկանց խմբերի միությունը կործանման են տանում: Այդ գործողությունները մարդու կողմից իր «Ես»-ի  ներքին էության մեջ կամային ներխուժում է, որի նպատակն է սեփական վարքի վեկտորի ուղղումն է դեպի խմբային ինտեգրացում հենվելով խմբային փրկության սկզբունքի վրա: Առօրյայում մենք դա կոլեկտիվիզմ ենք անվանում:

Հայ, քո պատիվը և բարոյականությունը փրկությանն ուղղված գործողություններ են պահանջում քո մերձավորի, քո համայնքի, խմբի, կոլեկտիվի հետ համագործակցության միջոցով: Դու չես փրկվի, եթե չփրկվեն բոլորը, իսկ եթե դու փրկվես առանց բոլորի, ապա ում է պետք այդպիսի փրկությունը, երբ այն անգամ Աստծուն հաճելի չէ: Սակայն ի սկզբանե առանց իր անձանց դիֆերենցման վառ հատկությունների, կոլեկտիվի կողմից անձնականի ճնշման ավանդույթով, կոլեկտիվիստական հատկություններով օժտված ազգերը նույնպես իրենց խնդիրներն ունեն և իրենց ճակատագիրը պատմության մեջ:

10 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, . Աշխատանքի նկատմամբ հայը հատուկ վերաբերմունք ունի: Լինելով Մոլորակի վրա առաջին հողագործ ցեղի ներկայացուցիչ, լեռնային ու ժայռոտ բնապատկերի պայմաններում նա իր մեջ մշակել է նույնպիսի՝ այդ ժայռերի նման բարձր ու ուժեղ, դժվարությունները համառությամբ հաղթահարելու հատկություններ: Այլ ճանապարհ նա չուներ: Այդ պատճառով հայի բնավորությունը՝ ճակատագրին հաղթող աշխատավորի բնավորություն է, որտեղ համարվում է, որ «տղամարդը նա է, ով շատ է աշխատում»:

Կապիտալիզմի (կապիտալի) դարաշրջանի և սովետական տիպի սոցիալիզմի գալը թույլ տվեց պորտաբույծային՝ ուրիշի հաշվին ապրելուն հարմարված պոպուլյացիաների ամբողջ շերտեր աճելու: Նշված դարաշրջանների հետ մեկտեղ, հասարակության կոնկրետ ենթաշերտերի միջոցով, ծնվեց նաև ինքը՝ պորտաբուծության «փիլիսոփայությունը»:

Հայի պատվի խնդիրն է դաստիարակել իր երեխաներին աշխատելու ընդունակ և հաղթելու համառ աշխատանքի միջոցով, ինչպես բարձր հավատքի մեջ:

Աշխատանքին անընդունակ դաստիարակված անձը՝ անլիարժեք է և պորտաբուծաբարո: Մարդկային լինելիության այդ մութ խորքերից մակերես են դուրս սողում տարրեր, որոնց միակ հնարավորությունը, աշխատանքին անվարժ լինելու պատճառով, դառնում է ինքնահաստատող ցանկություն հասարակության մեջ պատվաբեր ներկայություն ունենալ և այդպիսի մարդկանց անզուսպ ձգտումը՝ գրավել հրամանատարական պաշտոններ: Նրանք, հասկանալով իրենց արատավորությունը, հավաքվում են երամներով, որտեղ իրենց համար հեշտ է ապրել և հաղթել: Այդպիսի էրամները կանգնում են հայրենասիրական առաջնորդների ճանապարհին, որոնք ծնված են համայնքի, կոլեկտիվի, Ազգի հաջողությամբ ապրել: Նրանք կոռուպցիայի, որպես իրենց օգտին բնակչության ամբողջ շերտերից աշխատանքի և էներգետիկայի կորզման երևույթի, սոցիալական հիմքն են: Ըստ էության, այդ կորզումը նրանց համար ապրելու նույնպիսի  միակ հնարավորությունն է, ինչպիսին աշխատավորի համար աշխատելն է:

Եթե պետության շահերի համար (իհարկե, դաստիարակությունից բացի) անհրաժեշտ է անձի ճանաչումն ու ստուգումը ըստ աշխատանքի նրա ընդունակության, որպես շահավետ և անհրաժեշտ գործ, ապա հայկական պետականության հակառակորդների համար պորտաբուծության հակումներ ունեցող անձանց նույնպիսի բացահայտումն ու  պետական պաշտոնների առաջ քաշելը դառնում է Ազգի ստրկացման և կազմաքանդման կամ մրցակցին զբաղեցրած դիրքերից ետ շպրտելու զենք:

Այդ պատճառով անձի նույնականացումը ըստ աշխատանքի նրա ընդունակության դիրքորոշում է ինչպես Հանրապետության քաղաքացու, այնպես էլ հայրենասերի: Առողջ, ուժեղ, գեղեցիկ մարդկանց համար պատիվ հասկացությունը և աշխատանքը անբաժանելի են: Կամ, ինչը նույնն է, իրենց մեջ պատիվը և աշխատանքը միավորած մարդիկ, արդեն ինքնըստինքյան առողջ են, ուժեղ և գեղեցիկ:

11,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է:  Հայի, բոլոր հայրերի ու մայրերի պարտքն է, համառ և վերջ չունեցող պայքար սկսել ուղղված իրենց երեխաների բարոյական պահպանմանն ու դաստիարակմանը, որպեսզի թույլ չտալ նրանց իջեցումն ու հոգևոր ստրկացումը: Անձի բարոյական պաշտպանությունը ամեն հայի պատվի պարտքն է և պայքարը ուղղված Ազգի պաշտպանությանը Չարիքի ուժերի կողմից նրա զավթման դեմ:

Պատվի մարդու սեռական կյանքի մշակույթը զգացմունքի և գիտակցության վրա հիմնված ընտրության ազատություն է, որն ունի իր տաբուները, մեր Եկեղեցու կողմից ներմուծված բազմադարյա ավանդույթներն ու սկզբունքները (ինչպիսին է օխտը պորտի օրենքը), ավանդապաշտության վրա, որը պահպանում է ինչպես անհատի, այնպես էլ սերնդի առողջությունը:

Հայի վերաբերմունքը միասեռական կապերին պետք է լինի բացարձակապես մեղադրական և անհանդուրժողական: Միասեռական կապի պրոպագանդան և ժողովրդականացումը սատանայություն է և մարդու հոգևոր կոտրման ճանապարհ, նպատակադրված քաղաքականություն՝ ուղղված Անձի Աստվածային սկզբի խորքային կոտրմանը և իրեն իր հակառակին վերածմանը:

Ամեն հայի, հայրերի ու մայրերի, հավասարապես նաև Պետության, բոլոր հասարակական կազմակերպությունների պատվի պարտքն է մեր երեխաների անձի փլուզման դեմն առնել, ոչ մի հայ հոգու բարոյական անկումը և կորուստը թույլ չտալու նպատակով հզոր հակապրոպագանդա տանել:

12,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Այլ անձի պատվի պաշտպանությունը, աղջկա պատվի պաշտպանությունը հայի պատվի անձնական պարտքն է: Ուրիշի պատվի պաշտպանության ժամանակ տուժած մարդը պետք է առանձնահատուկ նշված լինի իր հասարակական կարգավիճակում:

Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և  աշխարհընկալմանը: Նա մարտահրավեր չի նետի հասարակական կարծիքին և մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում մշակած բարոյական նորմերին ու հիմքերին: Մարդկանց  առջև  նմանօրինակ վարքն ի ցույց դնելը անձայն հրավեր է շրջապատող աշխարհին և առաջարկ «ապրել այսպես, ապրել մեզ նման»: Պատվի մարդը իր անհամաձայնությունը կդրսևորի այդպիսի կենսաձևի նկատմամբ և ուժերի ներածի չափով հնարավորինս կդիմակայի դրան:

13,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Զինվորական պարտքի, զենքի և դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի պահպանման նկատմամբ վերաբերմունքը սկսվում է արևմտահայ հայտնի գրողներից մեկի խոսքերով. «Ամեն տղամարդ զինվոր պիտի ըլլա»:  Դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի համար պատասխանատու է ոչ միայն նա, ով այն կրում է, այլ նաև ողջ ազգային սոցիումը, յուրաքանչյուրը, ով կողքն է գտնվում:

Ռազմական դրոշի անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը զինվորական պարտքի բարձրագույն դրսևորումն է, որի համար զինվորը պատասխանատու է իր կյանքով, յուրաքանչյուր հայ զինվոր այդ պատվում գիտակցված է և հաստատված:

Աշխարհաքաղաքական ուժերի և նրանց գործակալների կողմից զինվորական պարտքի հանդեպ անտեսման և զենքի նկատմամբ արհամարհանքի արմատավորումը Հայաստանի քաղաքացու և հայրենասերի, Պետության կամ Հայ Եկեղեցու դիրքորոշումը չէ:

Այսօր, երբ մի շարք երկրների պետական գաղտնիքները ժամանակի մեջ բացված են, հայտնի դարձավ, որ պացիֆիզմի շարժումը կազմակերպված է, վճարված ու ներդրված է ժողովուրդների գիտակցության մեջ XIX դարի վերջում համաշխարհային աշխարհաքաղաքացիական կազմակերպությունների (մասոնական) կողմից արիացու դիմադրող ոգու կոտրման նպատակով, այլ ոչ թե ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու: Հենց այդպիսի խաղաղությունից են ամենից առավել վախենում այդ ուժերը և երբեք ժողովուրդներին չեն նվիրի դրա ուրախություններն ու գեղեցկությունները: Մարդկության վրա իշխելու համար նրանց անպայման պետք են պատերազմները, պետք է մեկի դիմադրելու անկարողությունը և մյուսի կողմից բռնություն իրականացնելու հնարավորություն:

Զենք կրելու իրավունքը՝ հասարակության անդամի, քաղաքացու և հայրենասերի բնական իրավունքն է: Հայի պատվի պարտքը հայրենակիցների և իր Հայրենիքի ռազմական անվտանգության ապահովումն է:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը, հավասարապես և դրա քաղաքականությունը, չի դադարում նաև մեր օրերում: Ոչնչացման և իր պատմական ծագման բնօրրանից Ազգի արտաքսման ձևերն ու միջոցներն են միայն փոխվում: Զենքի մատչելի տեսակներ ունենալը, նրանց հատկություններն իմանալը և ամեն պահի պատրաստ լինելը առաջին իսկ կանչով իր ժողովրդի պաշտպանության համար ոտքի ելնել ամենուր, որտեղ նա բռնության կենթարկվի պատվի պարտքն է և սրբազան պարտքը՝ Աստծո և խղճի առջև:

14,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու համար ամենևին էլ անտարբեր չէ իր արտաքին տեսքի նկատմամբ՝ ինչպես է նա հագնվում: Պատմականորեն ժողովրդական տարազը աստիճանաբար զարգանում էր կապված կլիմայական, տեխնոլոգիական, կրոնա-մշակութային և այլ պայմանների հետ:

Այսօր հագուստի նորաձևությունը ոչ միայն մշակութային-գեղագիտական երևույթ է, այլ և համաշխարհային գաղափարախոսական կենտրոնների կողմից իրենց աշխարհաքաղաքացիական և տրված բարոյական կերպարին համապատասխանող նոր մարդու ձևավորմանն ուղղորդվող միջոց է: Աճդ կերպարի էությունը հայտնի է, և եթե Եվրոպայում և աշխարհում ազգային-հայրենասիրական ու կրոնական ուժերի դիմադրությունը չլիներ, ապա այսօր մեր քաղաքների փողոցներում ամռան ամիսներին մենք կտեսնեինք կիսամերկ մարդկանց: Ամաչելու հատկությունը՝ պատվի և մարդկայնության մեջ մնալու հատկություն է, ամոթը կորցրածը չի կարող մարդ համարվել:

Հայկական մշակույթը մարդկության տեղային քաղաքակրթության ձևերից մեկն է: Արևելքի և Արևմուտքի հազարամյա հոգևոր-մշակութային ավանդույթի հունով զարգանալով, այն ունի սեփական աշխարհայացք, աշխարհագիտակցում և աշխարհազգացողություն մարդու արտաքին տեսքի, բարոյագիտության (էթիկայի) և վարքի հարցերում:

Հայի պատիվը և արժանապատվությունը պետք է պատասխանեն նաև այս՝ մեր ոգու դիմացկունության քաղաքական փորձությունների նոր մարտահրավերին: Պատվի և ոգու մարդիկ տանում են ճակատագիրն իրենց հետևից, այլ ոչ թե այն իրենց:

15,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մենք անտարբեր չենք նաև նոր աղետի՝ քաղքենու և անսպասելիորեն էթիկական վարքագծի մեջ ներխուժած ազգային նկարագիրը կորցրած գավառականի նկատմամբ, տղամարդկանց միջև հարգանքի արտահայտության ցածր մոդուսի (նորմայի) հակահիգիենիկ և հակաէսթետիկ փոխադարձ պաչ-պռոշտիներով և անգամ խմբակային պաչպչոցներով փողոցներում և հասարակական վայրերում:

Արևելքում մարդկությունը այդ սովորությունը հաղթահարել է մի քանի հազար տարի առաջ, և այն մնացել է որպես հնություն մի քանի հատկապես մեկուսացված վայրերում և գիտակցության հեռու անկյուններում:

Հայի պատիվը պահանջում է չնահանջել արդեն հազարամյակներով մշակված տղամարդու և զինվորի վարքի նորմերից, որոնք, ի դեպ, արդեն ռացիոնալ են  դարձել:

16,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Շրջակա միջավայրի մաքրությունը և նրա պահպանումը կապված է մարդու վարքագծի հետ ոչ միայն գեղեցկության, հիգիենայի և բնության հետ կյանքի հարմոնիայի նորմերի միջոցով, այլ նաև պատվի մարդու արժանավայել վարքագծով: Աֆրիկայի ջունգլիներում, որտեղ հազվադեպ է դիպել քաղաքակիրթ մարդու ոտքը, տեղաբնիկը, եղնիկ սպանելով կամ ծառը հատելով, սկսում էր աղոթել ոգիներին և նրանցից ներողություն խնդրել, ինչպես իր անարժան, բայց ստիպողական արարքի, որը բերել է կյանքից և լինելիությունից զրկելուն, որոնք նա չէր ստեղծել:

Մարդու արժանապատվությունը և պատիվը չպետք է թույլ տան օգտագործել Աստվածային պարգևը՝ Բնությունը, նրա գեղեցկությունը և մնայունությունը միայն սեփական պահանջները բավարարելու համար, չմտածելով այն մասին, թե ինչ ենք մենք թողնելու մեր երեխաներին և սերունդներին: Պատվի մարդը բնությանը վերաբերվում է ինչպես կենդանի, ոգեղեն կատեգորիայի և Աստվածային պարգևի, որը պետք է փոխանցվի սերունդներին անարատ ձևով:

Մի’ վնասիր, Մի’ աղտոտիր, Մի’ փչացրու, պետք է դառնան այդպիսի մարդու վարքագծի սկզբունքները:

Բնության գեղեցկությունը և նախաստեղծվածությունը այսօր արդեն դարձել են նաև տնտեսական կատեգորիա, ներառելով զբոսաշրջության մեջ նաև որպես ապրանքի ձև, որոնք կապ ունեն նաև մեր նյութական բարեկեցության հետ: Մեր անանտառ երկրում յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ աշխարհում նա ապրեթուց լինի, պետք է կարգախոս դառնա. «Ծառ տնկիր քո հինավուրց հողում», մեր կողմից կարող ենք միայն ցանկանալ, որ այն հաճախ լինի ընկուզենի:

17,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Տնտեսական, քաղաքական, բարոյախոսական զենքով իրականացրած հայերի վերջին՝ 1988-2004 թթ., ցեղասպանությունը և բոլոր նախորդները բերեցին նրան, որ իրենց սփռվածությամբ հայերը դարձան համաշխարհային ազգ: Ազգի մինչև 80%-ը ապրում է Հայաստանի սահմաններից դուրս:

Այսպիսի սկզբնական հանգամանքների կապակցությամբ, մենք պետք է սփռվածության մինուսները վերածենք համաշխարհային համախմբվածության պլյուսների նոր Ազգի ելքով, համամոլորակայնության նոր պայմաններում, ստեղծելով Հայկական ինտեգրացիոն համակարգ կամ Հայկական ցանց:

Այդ դեպքում ինչպիսի՞ն է հայի պատվի կատեգորիան Ազգի կյանքում ցանցային կառուցվածքների պայմաններում:

Այն նրանումն է, որ հայը հային վերաբերվում է հատուկ ուշադրությամբ, բարեկիրթ ձևով և պատվի փոխադարձ հաստատմամբ… անգամ, երբ նրանց միջև իրար սիրելու առիթ չկա: Սա հենց այն իրավիճակն է, երբ հայի անձը ստիպում է զարգանալ իր ներքին հոգևոր ներուժի հնարավորությունները, մարդկային նեղացկոտության դեմ ջանք գործադրելով և քրիստոնեական ներողամտությամբ (հենց այստեղ է պահանջված դրա արժևորումը), մերձավորի համար բարիք է գործում: Դրանում էլ հենց կայանում է պատվի պարտքը: Այդ պարտքը ամրապնդում է ոգին անցնային մակարդակում և Ազգի ներուժը հզորացնում է ինտեգրատիվ մակարդակում, ինչը միջնորդավորված անտեսանելի ձևով կվերադառնա յուրաքանչյուրին:

18,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Խոսքի պատիվը հատուկ վիճակ է, որն արտացոլում է մարդու հոգին: Այն՝ պատիվը, իր խոսքի մասով, ոչ միայն պարփակվում է այն արտաբերած առանձին անձի վրա,  այլ և այն լսած բոլոր մարդկանց վրա:

Պատվի մարդը խոսում է առանց շտապելու և պատասխանատվությամբ իր յուրաքանչյուր բառի համար, քանզի միշտ էլ սխալվելու հավանականություն կա: Խոստանալիս, ավելի լավ է քիչ առաջարկել, բայց շատ անել, քան խոստանալ շատ, սակայն ոչ ամենը կատարել:

Խոսքի ուժը ավելի հզոր է քան կրակի, երկաթի և մահվան ուժը, այն թափանցում է մարդու հոգու մեջ ձայներից, գույներից և ժեստերից ավելի խորը, և այդ պատճառով մարդու շուրթերին է դրված Բարձրագույն Գիտակցության կողմից, և մարդ այն պետք է օգտագործի ի բարին և ի սեր:   Խոսքի նախասահմանումը միայն այն չէ, որ գեղեցիկն ու բարին կատարի. հայը պետք է խոսքի օգնությամբ կարողանա պաշտպանել իր հոգևոր և գաղափարական կապիտալը, պաշտպան կանգնել իր ազգային իդեալներին:

Գեղեցիկ, իր ճշմարտացիության մեջ վստահ խոսացող մարդը, եթե անգամ մինչ այդ արտաքնապես հմայիչ չէր թվում, արդեն թվում է այդպիսին: Բայց դրան հասնում են գրականության, արվեստի մեջ և գրքերի աշխարհում գեղեցիկի ճանաչմամբ: Այդ դեպքում ասվածից պատվի մարդու համար նոր պայման է դառնում ինքն իր վրա աշխատելու անհրաժեշտությունը, վսեմի և գեղեցիկի աշխարհ մուտք գործելու համար:

Ժողովուրդն այդ աշխարհը, իր հավաքական մասով և անհատապես, մտնում էր կրոնի աշխարհի միջոցով, Եկեղեցու բարի օգնությամբ այդ աշխարհի իմացության և ընկալման միջոցով,  և’ այդ ժողովուրդը, և’ այդ անձը դառնում էին ավելի բարձր, ում կրոնը ավելի վսեմ էր ու տանում էր առաջ դեպի Բացարձակը:

Ինչպես անբարոյական է խոսքի չպատճառաբանված կոպտությունը, այնպես էլ անբարոյական է քնքշաքաղցրավունությունը, քնքշանքն ու գովասանքը: Գավառականն ու քաղքենին Հայաստանում իր հոգու խղճուկությունը լրացնում է ոչ թե գրականության և արվեստի հարստության աղբյուրից, այլ քնքշությունների հավաքածուի այն տիպի սուտ ստանդարտից, որ իրար ասում են սիրահարները: Դա անթույլատրելի է տղամարդկանց միջև խոսակցություններում, և առավելևս սիրալիրություններից հեռու մտքերի փոխանակման վիճակում: Պատվի մարդը ուրիշին չի ասի անտեղի ինչպես նորբ-քնքագին, այնպես էլ կոպիտ արտահայտություններ:

Ավելի վատ է տկարամտության և սեփական զգայականության կառավարման անընդունակության ժեստիկուլյացիայով կոմպենսացնելը: Մարդու ժեստիկուլյացիան թույլատրելի է էքստրեմալ իրավիճակում (ցույցերում, մարտի ժամանակ): Պատվի մարդը խոսակցության մեջ, ուրիշի պատվի հետ հաշվի նստելով, չի նվաստացնի նրան ձեռքերի անտեղի թափահարումներով, ժեստերի, դեմքի ծամածռությունների միջոցով չի հաղորդի նրան իր էմոցիաները:

19,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,.  Եթե պատիվը, արժանապատվությունը, խիղճը, ամոթը Բնության աստվածայնության տրվածք է, ապա կրո՞ւմ է արդյոք մարդն իր մեջ նույն այդ Բնության կողմից ներդրված դրանց հակաթեզի հատկությունը: Այո, կրում է: Եվ այդ հատկություններ են՝ նրա կրքերը (ծարավը): Դրանցից ամենամեծ ու կործանարարները չորսն են՝ իշխանության, փառքի, փողի, մարմնի ծարավը: Դրանք այնքան ուժեղ են, որ այն հարցին, թե ի՞նչ է մարդու անձնական կյանքը, կարելի է պատասխանել. «կրքերի նկատմամբ հարաբերությունների աստիճանը կամ կրքի մեջ խրվելու խորությունը»: Իմանալով կրքերի ամեն տեղ ներկայության մասին, սատանան փնտրում է դրանք մարդու մեջ և օգտագործում որպես զենք մարդկանց բաժանման ու ստրկացման համար:

Իր գործողություններին կազմակերպվածություն, պլանավորվածություն և նպատակադրում հաղորդելով, չարը այդ կրքերը մարդու դեմ պայքարի և նրա վրա իշխելու զենքի է վերածում: Արատների կրողներին (ամեն տեսակի, ներառյալ՝ սեռական այլասերվածներին) չարը մեթոդաբար որոնում և առաջ քաշելով հասցնում է հասարակության առաջնորդի կարգավիճակի, ինչ էլ վերածվում է Դեգեներատիվ Առաջնորդի Զենքի  (ԴԱԶ): Մարդը ծնվում է արատներով և կրքերով, բայց չի կարողանում ապրել նրանցով: Պատվի մարդը գիտելիքներ ունի այդ կրքերի մասին ու ճնշում է դրանք իր մեջ, և այդ ծանր պայքարում նա միայնակ չէ: Հային իր պայքարում իր Աստվածն է օգնական, իր սրբերը, իր մշակույթը, իր Սերը: Պատվի մարդը իր և իր երեխաների մեջ դաստիարակում է կամք և կրքերը ճնշելու ունակություն, ինչը միաժամանակ դառնում է և դիմադրություն չարիքին:

20 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու վերաբերմունքը նյութականի, անցողիկի և ունայնության նկատմամբ բացատրված է Աշխարհի բոլոր մեծ կրոններում: Վերջնական խտացված արդյունք, որն արտացոլում է մարդու գործունեության ոգեղենությունը, փողն ու ոսկին է: Քրիստոնեության, իսլամի և բուդդիզմի մեջ մարդու վերաբերմունքը փողի նկատմամբ տրված է որպես աշխատանքի և ոգեղենության մեծարում, այլ ոչ որպես ենթարկող:

Պատվի մարդը չի կարող տոկոսով փող վաճառել: Հուդայականունության մեջ դա թույլատրված է, քանի որ մարդ առաջին հերթին համարվում է հրեան, և այդ պատճառով հրեան հրեային փող չի կարող վաճառել:

Հայը օգնում է թույլին նյութապես, և թույլ չի տալիս «հրիր թույլին» սկզբունքի կիրառումը: Օգնում է տառապող իր մերձավորին, ամեն տեսակի մարդու և նույն այդ հրեային:

Պատվի մարդը գլուխ չի խոնարհում նյութականի առջև և չի պնդում նյութական հագեցվածությամբ երջանիկ լինելու ճշմարտության վրա, քանզի այն սահման չունի: Սակայն ոգեղենը, ուրախության մեջ երջանկությունը, որպես շնորհ, գալիս է մարդուն՝ մեկին շատ, մեկին քիչ, մեկին բերնեբերան լցվածությամբ, մեկին կիսալիքը, կախված այն բանից, ինչպես է նա կարողանում իր սրտում պալատներ կառուցել:

XVIII դարի սկզբում Հնդկաստանում մահացավ Բրիտանական կայսրության թագուհուց հետո ամենահարուստ մարդը: Նա Հնդկաստանի փոխարքայից էլ հարուստ էր և 36 աննման պալատ ուներ: Մահացավ որպես դժբախտ, իրենից հետո ոչինչ չթողնելով, և նա հայ էր: Իր հարստությունը քամուն տրվեց: Հարստության կուտակումը չի կարող ինքնանպատակ լինել: Կուտակման նպատակը մերձավորի, համայնքի, կոլեկտիվի բարիքն է: Մեկենասը ծննդով Փոքր Ասիայից էր, Մանթաշովը՝ Հայաստանից: Մեր հողը ծնում է մարդու համար կուտակողների, այլ ոչ թե մարդու, ով ապրում է կուտակման համար: Մեր Հայրենիքում մենք պետք է հիմնենք մեծագույն մեկենասության շքանշան, Հայրենիքին, համայնքին, քեզ համար թանկ հողակտորին նվիրատվության առաքինության համար:

Պատվի մարդը փողը պարտքով վերցնում է իր արժանապատվության վրա բռնությամբ և ճշտությամբ ու ժամանակին վերադարձնելու բերկրանքով: Պատվի մարդը կարող է լինել աղքատ, սակայն չքավորությունը նա իրեն թույլ չի տա: Աղքատության մեջ պատիվը կարելի է պահպանել,  չքավորության մեջ՝ անհնարին է: Աղքատությունը, ինչպես և հարստությունը, փորձություն է, սակայն հարստությունը նաև պատասխանատվություն է:

Հարստությունը դա Աստծո վստահությունն է ուժեղ մարդուն, որպեսզի նա կարողանա տնօրինել այն ըստ յուրաքանչյուրի արժանիքի, իմաստունին՝ որպեսզի չպակասի, բարիին՝ որպեսզի ըստ սիրո: Մարդ, ով հարուստ է դառնում, որպես վաստակ Աստվածային ինքնիշխանություն է ստացել, բայց ոչ ընտրյալություն:

Տնտեսական գործունեության մեջ շահույթը ամենից վեր է, բայց վեր չէ պատվից:

Ինքնակազմակերպման միջոցով տարբեր տիպի աշխատանքային և ստեղծագործական կոլեկտիվներում հայը թույլ չի տա ոչ իր, ոչ էլ մերձավորի չքավորություն կամ ծայրաղքատություն, և կազմակերպությանը կտա իր տաղանդն ու ոգու էներգիան:

21 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու մոտ կա ասկետություն:  Ասկետությունը՝ նպատակադրված և ուղղորդված հետևելն է սեփական սահմաններին իր մարմնի, ցանկությունների, վարքի և մտքերի վրա իշխանության և հսկողության հասնելու համար: Ասկետությունը կարելի է տարանջատել Աստծուց, սակայն ոչ Բարիքից և Արարումից: Աստծուց տարանջատված, ասկետությունը դառնում է կենցաղային վարքի նորմա կամ տարբեր կերպարանափոխությունների ցուցադրական աճպարարությունների: Աստծու հետ միացած՝ կյանք Բարեպաշտության և Բարեկերպության հետ համաձայն:

Ասկետության նպատակը՝ բարձրանալն է, մաքրվելն ու անձի հաստատումն է ֆիզիկական կամ հոգևոր էներգիայի ծախսերի կենսագործունեության որոշակի ասպարեզներից մյուսներին վերաուղղման և կենտրոնացման հաշվին: Սեփական սահմանափակումներին գիտակցված տիրապետող մարդը արդեն իր մեջ կրում է պատվի հիմքերը:

Որպես սեփական կամքի գործողություն, ուղղված խելամիտ ու անհրաժեշտ սահմաններում ներքինից էության կատարելագործմանը, քրիստոնեությունը ընդունում է  ասկետությունը և պնդում է նրա վրա: Մաքրվելն ասկետությամբ՝ ինքն իր նկատմամբ չստաբարո կյանք չէ, բարիքներից հրաժարվել չէ, դա ոչ միայն և ոչ այնքան պասի պահպանումն է, որքան հոգևոր ինքնակատարելագործումն է, իր վրա վերցրած սկզբունքների, սահմանափակումների, լրացուցիչ պարտքի բեռի ու կենսակերպի վրա հենված: Այդ պատճառով պատվի մարդու ասկետությունը՝ դա չդադարող ինքնամաքրում է: Այդ դեպքում ասկետությունը դառնում է ոգեղենի հաղթանակ մարմնականի նկատմամբ, սկզբունքի հաղթանակ անսկզբունքայնության նկատմամբ, կարգուկանոնի հաղթանակ քաոսի նկատմամբ: Այն մոտեցնում է մարդուն պայծառությանն ու կյանքի իմաստի ճանաչմանը:

Ասկետությունը՝ ինքնադաստիարակման, ինքնաձեռքբերման, ինքնաըմբռնման միջոց է: Եվ սկսվում է այն գիտակցված հասունության տարիքի այն կետում, որտեղ վարքին ու արտաքին աշխարհից ներմուծված սահմանափակումներին միանում են սեփականները՝ ներքինից: Ինքնագիտակցված ինքնասահմանափակումը՝ դա մարդու հաղթանակն է ինքն իր հանդեպ: Ինքն իրեն հաղթողը՝ ուրիշների համար անհաղթելի է:

Պատվի մարդը ուրիշներին բերում է ասկետության գաղափարն ու վարքը, ամենից առաջ անձնական դրական օրինակով, բայց ոչ երբեք շատախոսությամբ:

22 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայը արժևորում, պահպանում և հարստացնում է իր ազգային մշակույթը, որպես Աստվածային Հոգու լույս, որպես Աստծո շնորհ, որպես իր և մյուս բոլորի երջանկություն անցյալում, ներկայում և ապագայում: Իր մշակույթի, իր քաղաքակրթության հաստատման և ծաղկման համար հայը իր ողջ պատմության և սերունդներում զոհեր էր տալիս: Նա անվերջ ճանաչում է իր լոկալ քաղաքակրթությունը և դաստիարակում է իր երեխաների մեջ նրա հանդեպ սեր, հարգանք և  նրա մասին գիտելիքներ է հաղորդում:

23,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը, և դրանում է որոշիչ պայմանը, պարտադիր սիրով է ամուսնանում, Ինչը միայն ընդամենը հենց պատվի կամ բարոյականության հարց չէ:

Ոչ սիրո մեջ բեղմնավորված պտուղը անլիարժեք է ծնվում: Իսկ սիրով ծնված երեխաները ունեն դժվարությունները տոկունությամբ տանելու,  հիվանդությունների հանդեպ բարձր դիմադրողականության ունակություն, նրանք կրում են իրենց մեջ ուժը հավատքում և ամրությունը վարքում: Նրանք ընդունակ են զոհողության: Այդ պատճառով սիրով ամուսնանալը պարտք է: Եվ պարտք է, ամենից առաջ, պատվի մարդու համար, ով կատարում է այն իր նախնիների առջև, իր  և ապագա սերնդի: Այդ դեպքում մի պայմանի հետևանք է դառնում մյուսը:

24 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը ձգտում է ամուսնանալ կույսի հետ: Այդ հարցի գիտակցման համար հայը պետք է կրի իր մեջ անհրաժեշտ գիտելիքների լույսը, որոնցից գլխավորը՝ հասկանալ սերմի տելեգոնիայի խնդիրը: Այստեղ նյութական-կառուցվածքայինը, տեղեկատվական-կենսաբանականը և համակարգային-համընդհանուրը միաձուլվում են և հոգևոր էություն են ձեռք բերում: Առաջին սերմի ֆենոմենը դառնում է տեղեկույթի փոխանցման անդարձելի հատուկ տեսակ, որը կինը ստանում է տղամարդուց: Արդեն հետագայում նախասահմանված ժառանգականության տեսքով նա կտանի ստացած տեղեկութային ծրագիրը իր ողջ կյանքի ընթացքում: Կնոջ օրգանիզմի կողմից առաջին սերմից ստացած կենսաբանական ծրագիրը որոշում է նրա հետագա բոլոր հետնորդների գլխավոր հատկությունները անկախ այլ կապերից: Հենց տելեգոնիայի մասին գիտելիքների միջոցով մենք ամրապնդում ենք մեր Հավատքը առ ոգեղեն հղիացում, առ մեր Մեծամայրը, Փրկչուհին, Պաշտպանը, Սուրբ Կույսը:

Հայաստանում լիբ.-դեմոկրատները (ազական-ժողովրդավարները) և Համաշխարհային չարիքի պլաններում արդեն համալսարանական ամբիոններից, քարոզելով մեզ սիրո ազատությունը, քարոզում են սուտ էության ազատությունը սիրուց: Նրանք մեզ շատ չարիք կպատճառեն: Բայց պատիվը, պարտքի և գեղեցիկի ձգտումը սպանել անհնարին է: Իսկ ինչ վերաբերվում է սիրուն, ապա սերն արդեն ամենամեծ անազատությունն է բոլոր տեսակի անազատություններից, ուր որ ձգտում են բոլոր վսեմ հոգիները:

25 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Գոյություն չունի մարդ առեղծվածից դուրս, սկսած նրա արարման առեղծվածից: Մարդու անճանաչելիությունը Արարչի նախախնամական առեղծվածն է: Պտտվի մարդը գաղտնիքներ ունի: Ամենալուսավոր գաղտնիքները նրա սիրո գաղտնիքներն են:

Չարտաբերված գաղտնիքները սրտի ծանրություն են բերում, արտաբերվածը՝ թեթևացում: Պատվի ուժով մարդը պահում է իր մեջ չարտաբերվածության բեռը: Պատվի մարդը պահպանում է իր, այլոց ու առավելևս  պետական գաղտնիքները, որոնք կապված են Ազգային անվտանգության, ընտանիքի համայնքի, կոլեկտիվի և այլ գաղտնիքներ: Նա չի գայթակղում այլ մարդկանց իրենց գաղտնիքներն արտաբերել, և այդ պատճառով անտեղի հետաքրքրասիրություն չի դրսևորում:

26 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մարդուն հատուկ է վախի զգացումը: Վախը, որը կապված է  դրական լինելիության առաջ բարձր պատասխանատվության զգացումի հետ, արթնացած անձի հիմնական բնութագրիչ գիծն է: Վախերը տարբեր են լինում՝ մաքրագործող, զգուշացնող, նսեմացնող, ամոթալի, սիրո մեջխոր անհանգստության վախ և ագահության վախ կամ կյանքի կորուստի վախ: Վախը ֆիզիոլոգիայի ասպարեզ է, վախկոտությունը՝ բարոյականության: Գոյություն ունի պարզունակ ֆիզիոլոգիական վախ, դաստիարակչական վախ, որը նպատակ ունի մարդուն դրդել դեպի բարին, այլ ոչ թե դեպի չարը: Կա կրոնական վախ դժոխքից և պատժից: Պատվի մարդու համար ամենամեծ վախը դա պատիվը կորցնելու վախն է: Պատվի մարդուն բնորոշ է Աստվածավախությունը, Հայրենիքին, Ազգին, սիրելի մարդկանց, անմեղներին կամ անգամ կենդանիներին վնաս պատճառելու վախը: Ամոթը մարդու հանդեպ վախի տեսակ է: Ամոթը պայման է ծառայում, որից աճում է առաքինությունը: Այնտեղ, ուր անհետանում է ամոթի, խղճի վախը, մարդը    դառնում է մակերեսային ու անամոթ:

«Եղբարնե’ր, Վախ ունեցեք բարի, ազնիվ ու վսեմ, սիրո մեջ տարալուծված խղճի առջև, Աստծո և ընկերների դատի»:

27 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Տաս պատվիրանները քլխավորագույներն են մարդու համար: Պատվի մարդը դատում է իրեն և այլոց սկզբից Աստվածային օրենքների հիման վրա, Տաս պատվիրանների, մարդու բնական իրավունքների հիման վրա: Եվ նրանցում ելդ կամ պատասխան չգտնելուց հետո միայն՝ ուրիշ մարդու արարած օրենքի հիման վրա: Վկան, պատվի մարդու համար, ամենից առաջ, իր խիղճն է:

28 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, . Պատվի մարդը հավատտարմություն է պահպանում ոչ թե այն պատճառով, որ հավատարմությունն ինքնին լավ է, այլ այն պատճառով, որ պատվի մեջ մնալու համար, անհրաժեշտ է  հավատարիմ լինել: Սակայն պատիվը և հավատարմությունը հավասարարժեք չեն: Հավատարմությունը կարող է հյուսված լինի պատվի մեջ, բայց պատիվը չի կարող կապակցված լինի հավատարմությամբ:

29 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, . Համեստությունը մարդու բարեպաշտ վարքի պահպանիչ ռեժիմն է: Այն պահպանում է նրա պատիվն ու արժանապատվությունը: Համեստությունը ուժեղացնում է կոլեկտիվի սիրո Ինտեգրալ Պոտենցիալը: Այն նպաստում և տեղ է թողնում ուրիշի ինքնադրսևորմանը, քանի որ այդ պարագայում անձի անհատականությունը իրենով չի զբաղեցնում ողջ ակտիվ հոգևոր, մտավոր կամ այլ դաշտը: Ուրեմն, համեստությունը որոշ աստիճանի ինքնաճնշման հաշվին ծառայում է խմբի, կոլեկտիվի գոյատևման առավել ուժեղացմանը: Համեստությունը գեղեցկություն է: Ուրեմն, այն ճշմարտություն է: Շրջակա աշխարհում շատ դրդիչներ կան, որոնք պահանջում են  հրաժարվել համեստությունից որպես արժանապատվության ու պատվի մաս: Դա և ինքնահաստատման անհագ ցանկությունն է, և ճշմարտության ամբողջականությանը չտիրապետելն է, և աշխարհի փոփոխելիությունն է, և ուրանալու ընդունակ մարդու տկարությունն է:Համեստության հակառակը ոչ այնքան բարոյագիտական արատն է՝ պարծենկոտությունը, որքան չափավորություն չունեցող հպարտությունը: Չափ չունեցող հպարտությունը ներքին անջատում է մարդու ու Աստծու միջև:

Պետք չէ շփոթել անհագ հպարտությունը հպարտության և պատվի հետ: Հպարտությունը՝ մարդու արժանավոր լինելու վսեմ պայմանն է: Այն հազարավոր անտեսանելի  թելերից մեկով կապում է նրա ոգին Բարձրագույն Ոգու հետ: Ներքին հպարտությունը՝ բարիք է, արտաքնապես ներկայացվածը դառնում է արատ: Պատժելի է ոչ թե հպարտությունը, այլ չափ չունեցող հպարտությունը…ու նրա հետ նաև պատիվն է տուժում: Հայ, հպարտությանդ մեջ չափդ ճանաչիր: Բարձր եղիր անչափ հպարտությունից:

30 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Բանավեճում այս կամ այն դիրքորոշման ճշմարիտ լինելը կախված է մշակութային դարաշրջանից, ժամանակից, վարվող բանավեճի տեղից և հանգամանքներից:

Պատվի մարդը բանավեճում չի նպատակամղվում անպայման հաղթանակի հասնելուն: Բանավեճում հաղթողը հաճախ իրենից հետո թողնում է ոչ թե պարզած ճշմարտության բերկրանքը (ճշմարտությունը անվերջ է, ինքնաբուխ և հարաբերական է), այլ պարտվածի նեղսրտությունը: Այդ պատճառով, բանավեճի նպատակը ոչ միայն և ոչ այնքան ճշմարտության բացահայտումն է, որքան ճշմարտության մեջ փոխադարձ սուզվելն է և նրանով հարստանալը: Բանավեճը նաև ուսուցում է:

Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդնը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:

Երբ բանավեճն անցնում է կոլեկտիվում, հասարակության մեջ, ապա ճշմարտությունը ոչ միշտ է լինում մեծամասնության կողմը:

31 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու համար Աստծո ստեղծածը՝ բնությունը, չի կարելի փոխել կամ ոչնչացնել նրա կենդանի աշխարհը: Ընդ որում, մարդը հարկ է, որ փոխի ոչ թե Բնությունը, այլ իր պատկերացումները նրա  մասին և ինքն իրեն ներսից: Պատվի մարդը սիրում, գեղեցկացնում է բնությունը և պահպանում է այն հաջորդ սերունդների համար: «Բնության հետ մի վիճիր, օգնիր նրան», ուսուցանում է մեզ Նարեկացու հանճարը:

32 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, . Ազնվությունը՝ վսեմ համակարգաստեղծ պայման է անձնային, հասարակական հարաբերությունների համար, ինչպես և խմբակային, իրավական, քաղաքական, տնտեսական: Ազնվությունը հասարակության կազմակերպման և կարգուկանոնի պայման է, և որպես կազմակերպության տարր հանդես է գալիս որպես նյութական ուժ: Այն Ազգի գոյատևման և բարեկեցության բաղկացուցիչ պայման է:   Ազնվության կատեգորիան հայ ժողովուրդը պետք է դիտարկի որպես իր ինտեգրալ հզորության ոգեղեն նյութական բաղադրիչը և շարժիչ էներգիան: Ազնվությունը թույլերի ճակատագիրը չէ, բարոյական պարտավորության տարր չէ, որոնցով թույլը կապկպում է ուժեղին: Ազնվությունը՝ կոմպրոմիսի բարեբեր պայման է, Դա տակտ է մարդու հարաբերություններում մարդու հետ, ու այդ պատճառով ազնվությունը համ էլ բարոյագիտական կատեգորիա է: Ազնվությունը սովորեցնում են մանկուց: Իմաստունները ուսուցանում են մեզ. «խելացի լինելու համար պետք է ազնիվ լինել»: Չի կարելի կիսով չափ ազնիվ լինել կամ կիսով չափ՝ անազնիվ:

Ազնվությունը՝ դա Ազգի հոգևոր հզորության արարող ուժն է: Ազնվությունը՝ բարձրյալ ճշմարտության դրսևորումն է: Առանց ազնվության չկա աշխարհի ճանաչում. Անազնիվը տեղյակ չի կյանքի ամբողջ մի կեսի մասին:

Ազնվությունն ու պատիվը՝ անբաժանելի են: Մարդն առանց պատվի չի կարող ազնիվ լինել, անազնվությամբ չի լինի պատվի մեջ մնալ: Հա՛յ, ամրանալով ազնվության մեջ, դու կամրանաս ոգով:

ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ

Ք. ԵՐԵՎԱՆ 2004 թ.

 

Новости партнеров (RedTram)
Loading...

  • Hayrenaser

    Բուն գաղափարին՝ ունենալ հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքանիշ — բնականաբար, կողմ եմ: Բայց սա շատ լուրջ և պատասխանատու գործ է, և մի կամ մի քանի պատահական մարդու չի կարելի այսպիսի մեծ և լուսավոր գաղափարի ներքո տարածել ակնհայտ անհեթեթություններ: Օրինակ, ի՞նչ է նշանակում սա՝ «Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից»: Ո՞վ ասաց, թե վեր է: Ձեր անհատական եսասիրությունը վեր եք դասում Հայրենիքի և Հայոց պետության սուրբ գաղափարներից: Հենց այսպիսի եսամոլական սին գափարների պատճառով է, որ մեր Հայրենիքի 90% կորցրեցինք՝ ու գոնե սրանից դարեր քաղեիք: Հայրենիքը և Հայքը՝ բացարձակ սրբություններ են, ոչինչ ու ոչոք չի կարող համեմատվել դրանց հետ:
    Բացի այդ, ձեր քրիստոնեությունը աջ ու ձախ մի փաթաթեք հայ ազգի վզին: 301 փիվը չէ, որ պարթև արքայասպանի ու հույն-սիրիացի տերտերների արյունոտ քարոցներով հայոց ազգը ոտնատակ անեք: Քրիստոնեությունը որևե առնչություն չունի արիականության հետ. ընդհակառակը՝ լիովին տարբեր երևույթւներ են: 1700 տարվա ընթացքում կարելի էր դա հասկանալ ու գոնե մի նոր և հիրավի հայրենասեր գաղափար ծնել, այլ ոչ թե նեխած ու ազգի կործանած տերտերականություն դեմ տալ՝ թե իբր «սա է բարոյականության վարկանիշը»:
    Ինչևիցե, շատ անհաջող ու վնասակար գրքույկ է, ազգավնաս և ազնագդավ:

    • Hayk

      Երբ որ գրում եք «պատահական մարդու» մի մոռացեք, որ պատահականությունը դա օրինաչափության դրսևորումներից մեկն է:
      Ես զարմանում եմ, որ 1700 տարի հետո դեռ մնացել են մարդիկ, ովքեր մինչև հիմա չեն տարբերում քրիստոնեությունը տերտերականությունից, ինչպես չեք տարբերում պատիվը մարդու էգոիստական դրսևորումներից: Մարդը կարող է չգնալ եկեղեցի, չկարդալ նոր կտակարանը, տեղյակ չլինէլ և չմասնակցել քրիստոնեական արարողություններին, բայց լինել քրիստոնեա, որովհետև քրիստոնեան դա խառնվացք է, քրիստոնեան դա հոգեվիճակ է, քրիստոնեան դա գիտակցության որոշակի կառուցվացք և որակ է: Եվ այս առումով քրիստոնեությունը անմիջական կապ ունի արիականության հետ: Քրիստոնեությունը (միաստվածությունը) 1700 տարի առաջ միավորեց մեզ: Հակառակ դեպքում մենք այսօր կարող էինք չլինել կամ բաժանված լինեինք բազմաթիվ կտորների, ամեն մի կտորը իր աստծով: Այն որ 1700 տարի առաջ մեր հեթանոսական տաճարները քանդեցին, դա մեծ սխալ էր, բայց քրիստոնեության գաղափարի հետ հետ կապ չուներ: Սովորեք տարբերել քրիստոնեությունը և նրա էությունը քաղաքականությունից:

      • Hiksos

        Հայկ իսկ որտեղ եք տեսնում միավորումը ?
        1700 տար անց էլ կան կրոնական հողի վրա բազում տարանջատումներ, և շատ սխալ է ասել, թե «քրիստոնեությունը միավորեց»…
        նորովի վերընթերցելով վաղքրիստոնեական հայ և օտարերկրյա պատմիչների գործերն, ինչպես նաև պահպանվաց տարատեսակ արքունական (պարսկական, հռովմեական ու բյուզանդական) գրառում-հաշվետվությունները, հաստատ այդպես չէիք արտահայտվի…
        միգուցեև բիբլիական քրիստոնեությունը հեռու է քրիստոսի կերպարաց ու նրա կենդանի քարոզից, բայց մի մոռացեք, որ մինչ այժմ էլ մեզ հրամցնում են այդ գաղափարախոսության հենց «բիբլիական» տարբերակը….

    • Hayk

      Եթե դուք հայրենասեր եք, ապա արեք այնպես, որ ձեր կարծիքը միավորի, այլ ոչ թե բաժանի:

  • ЕГК пресс

    «Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից» Պատասխանը գրված է հաջորդող նախադասւոթյունում: Մարդ, որը չունի պատիվ, չունի և հայրենիք, չեմ կարծում որ դա հնարավոր է հերքել, քանզի օրինակը դրա ամենուրեք է, ոչ միայն Հայաստանում: Հայրենիքը պաշտպանելը արդեն պատվի հարց է, ինձ թվում է դա ակնհայտ է: Շնորհակալ եմ կարծիքի համար

  • Andrey

    Уважаемый Hayrenaser, с каких это пор Рубен Баренц человек случайный? Вы за свою жизнь и 1/10000 доли не сделали того, что сделал Баренц. И если вы так критикуете христианство, то что взамен предлагаете? Не вижу в вашем комментарии предложения взамен.

  • Arman

    «Հայրենասերս», նույնիսկ Նժդեհն չի գնացել մեր եկեղեցու դեմ, եկեղեցու գաղափարները զարգացնել և փոխել հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ պետք է քանդել: Ինչը վերաբերվում է «հանկարծակի մարդկանց», ինձ թվում է, որ պատիվ ունենալը առաջին հերթին պահանջում է մտածել, նոր նման բանել ասել: Լուսավոր գաղափարների կողմ եք, դե զբաղվեք, ով է ձեզ կապել? Իսկ ով պիտի զբաղվի, որ ընդունեք? Նեմեց Ռուբոն?

  • Aleks

    С мнением Р.Баренца о том, что Честь иерархически выше Родины, и наличие чести приводит к защите Родины и соблюдении ее интересов, абсолютно согласен!. Человек без чести не имеет Родины, для него родина лишь источник выгоды, пока есть выгода есть и Родина. Священная Родина появляется как следствие наличия Чести у человека. Как любовь к ребенку, есть наличие самой любви в человеке. Человек без любви не способен любить, не так ли? К сожалению практика показывает, что крикуны о «священном отечестве», при этом не забывающие поносить народ, его духовных лидеров и веру этого отечества, сами чаще всего предают или перебегают к другому отечеству где «лучше». Так же обстоят дела и в России, ситуация не лучше!

    Первыми законами человечества были естественные законы чести. Далее, с усложнением отношений и появлением государства, законы чести пополнились законами собственности, государства, религий и пр. Во времена Шумер, 6 тыс. лет назад, Армению называли Страной Богов, Страной Божественных Законов, а эллины Малую Азию называли «Асией», от понятия «Ас» – высший, божественный, т.е. местом богов. Армянская богиня чести, верности и справедливости Арта стала символом закона в Европе, и в современном русском языке слово честь женского рода. В честь богини Арты второе название Кодекса даётся как «Артамет», т.е. стремящееся к богине Арте (с таким названием в исторической Армении существуют топонимы).

    • saro

      Հետաքրքիր միտք ունի Մոնտեսքյոն բարոյական արժեքների հիերախիայի մասին( «եթե մի բան ինձ համար օգտակար է, բայց վնասակար ընտանիքիս՝ ես այն կմերժեմ, եթե մի բան օգտակար է ընտանիքիս համար, բայց վնասակար հայրենիքիս » etc …), որ կուզենայի մեջբերել․․․ Si je savais quelque chose qui me fut utile, et qui fut préjudiciable à ma famille, je le rejetterais de mon esprit. Si je savais quelque chose utile à ma famille, et qui ne le fut pas à ma patrie, je chercherais à l’oublier. Si je savais quelque chose utile à ma patrie, et qui fut préjudiciable à l’Europe ou bien qui fut utile à l’Europe et préjudiciable au genre humain, je le regarderais comme un crime.

  • saro

    Ազնիվ ու վեհ է հեղինակի գաղափարը՝ հայ մարդու համար ունենալ աշխարհիկ (ավելի ճիշտ կիսա-աշխարհիկ) վարքագծի կանոններ․ Իրոք հասել է Իսահակյանի ասած «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով․․․» ժամանակները, հայ մարդու կերպարը աղճատվել է, այն դառել է մերկանտիլ ու նյութապաշտ, իսկ հասարակության մեջ անազնիվ վարքագիծը դատապարտելի չէ՝ «Մանրդն ապրել գիտի․․․»․ Աշխարհիս ազգերի շարքում մենք վերածվել ենք մարգինալ, անդեմ ազգի։ Այլևս չկա այն հայը, որի միայն ազնիվ խոսքին հավատալով, օտարները նրան մեծ գումարներ ու ապրանք էին վստահում՝ օր․ Հնդկաստան-Եվրոպա առևտրի մեջ, որովհետև գիտեին, որ հայի խոսքը պատվի խոսք է․․․
    Այնուհանդերձ հոդվածը չի պատասխանում ամենակարևոր երկու հարցի 1․ Ինչպես առաջացնել պահանջարկ հասարակության մեջ այս գաղափարի նկատմամբ։2․ Ինչպես այս կանոնները հասցնել հայ երիտասարդին։
    Հասկանում եմ․ մի հոդվածի շրջանակներում շատ հարցեր կմնան անպատասխան, այնու հանդերձ չէի ցանկանա, որ այս գաղափարը մնար լոկ որպես մի հայրենասեր մարդու «հոգու ճիչ»․․․

  • Vachagan Vahradyan

    Բոլորին, և առաջին հերթին զրույց-քննարկման քննադատորեն տրամադրված մասնակիցներին, կոչ եմ անում առավել շատ կենտրոնանալ (և ուրեմն՝ նշել) Պատվո Վարքականոնի այն կետերի վրա, որոնց հետ դուք համաձայն եք (իսկ այնտեղ շատ կան հետաքրքիր մտքեր և խոր դատողություններ)…
    Դե եկեք պահապանենք Պատվո Վարքականոնը…
    Եվ մտքեր արտահայտելիս, չիջնել անձնական գնահատականների մակարդակին… (Ի դեպ, այդ մասին Պատվո Վարքականոնի համապատասխան կետ կա:)

    Всех, и в первую очередь критично начтроенным участников беседы-обсуждения, призываю сосредоточиться (а значит — отмечать) более всего на тех пунктах Кодекса Чести, с которыми вы согласны (а там ведь много интереснейших мыслей и глубоких рассуждений есть)…
    Так давайте придерживаться Кодекса Чести…
    И высказывая мысли, не скатываться на личностные оценки… (Кстати, об этом есть соответствующий пункт Кодекса Чести.)

  • Մարկարյան

    Պատվի վարքականոնի հիմքում դնել կրոնը ունի իր վտանգները՝

    ա. դա բերում է անհրաժեշտության ուշ թե շուտ հատուկ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ դերի մասին… ինչը անշուշտ վիճելի է… Ուրիշ բան է եթե առաջարկվեր «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՊԱՏՎՈ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ»…

    բ. Հեղինակը փորձում է քննադատել ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄԻ տարբեր տեսակներ և չի նկատում, որ նման փաստաթղթի առաջարկումը լիովին համապատասխանում է ժամանակակից ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ և ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄԻ ներքին տրամաբանությանը։

    գ. Բարձր գնահատելով հայ հայդուկների պատվո վարքականոնը երևի թե չի ցանկանում նկատել որ անշուշտ այդ վարքականոնը ունի հակասություններ և քրիստոնեական բարոյականության և Հայ Առաքելական Եկեղեցու բարոյականության հետ։

    դ. Հեղինակը փորձ է անում ինչ-որ կերպ հարթել կրոնի և աթեիստների բնական հակասությունը և խոսքեր է տարբեր գրում, որոնք չեն նվազեցնում տարակուսանքը…

    Այնուամենայնիվ նման վարքականոն անհրաժեշտ է։ Երևի թե լավ կլիներ որ այնտեղ հնարավորին քիչ բառեր գրվեին և հնարավորին քիչ երանգներ լինեին, որոնք կարող են ապագայում հայրենասեր անհատի սեփական կարծիքը և դիրքորոշումը դնել հակասության մեջ պահի քաղաքական նպատակահարմարության հետ։

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба