News Stories

Փոլ Քրեյգ Ռոբերթս. Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում

73131.b

73131.bՃշմարտություն, որի մասին լռում են: Պոլ Կրեյգ Ռոբերտս — ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի  /1981-1982թթ./ նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր գնահատեցին Ռոբերտսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող «Հարկերի մասին օրենքին» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերտսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվեց ‘Meritorious Service Award’ մրցանակով ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու կապակցությամբ:

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին հայ հեռուստադիտողների համար Պոլ Ռոբերտսը տվեց բացառիկ հարցազրույց, որում վերջինս շոշափեց ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայատսանում տեղի ունեցող դեպքերը: Ներկայացնում ենք Հայաստանին վերաբերվող հարցազրույցի առաջին մասը: Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումներիը Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել Ռոբերտսի կարծիքը, որը փոքր ինչ այլ է, քան պաշտոնականը:

Ներկայացնում ենք առաջին մասը:


 

Հայաստանը դարձավ Եվրասիական միության անդամ, եւ ԱՄՆ դեսպանատան, ամերիկյան եւ եվրոպական հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանում եւ Վրաստանում քաղաքական ուժերի կողմից կտրուկ ակտիվություն է նկատվում: Նպատակները պաշտոնապես հայտարարված են՝ Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Փետրվարին Վիկտորիա Նուլանդը այցելել է Հայաստան եւ անցկացրել փակ հանդիպում ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների հետ: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են Հայաստանում նման ակտիվության պատճառները եւ նպատակները:

 

— Նպատակները պարզ են, Հայաստանի վրա ազդեցություն ունենալն է: Վիկտորիա Նուլանդի այցի նպատակն է Հայաստանում հեղաշրջում կազմակերպելը: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց բողոքի ակցիաների, եւ քաղաքական գործիչների, որոնք կծառայեն Վաշինգտոնի համար, քանի որ լավ են վարձատրվում, եւ նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեր մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին:

 

Եվ դա Վաշինգտոնին եւս մեկ ռազմակայան կտա երկրում, որը Խորհրդային Միության մասն է կազմել: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ: Նպատակն է խզել  Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները: Սա այն է, ինչ տեղի է ունեցել Վրաստանում 2003-ին, վարդերի հեղափոխությունը: Դա նույնպես ՀԿ-ների կողմից կազմակերպված հեղաշրջում էր, որոնք մարդկանց փողոցներ հանեցին, քաղաքական գործիչներն էլ ֆինանսավորվում էին Վաշինգտոնի կողմից: Այսպես է աշխատում Վաշինգտոնը, եւ նրա նպատակներն են Հայաստանը, Ղրղըզստանը, թերեւս Ղազախստանը, Ուզբեկստանը: Նման ցնցումների, որոնք ընդունված է անվանել ժողովրդավարական հեղափոխություն, կկազմակերպվեն բոլոր երկրներում, որոնք ԽՍՀՄ-ի մասն են կազմել:  Եվ, իհարկե, նրանք ոտնձգություններ են կատարելու ընտանիքի դեմ, փորձելու են ոչնչացնել ավանդական բարոյականությունը: Եթե ​​Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը,երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների եւ երեխաների հարաբերությունների վերաձեւակերպումը: Հայկական երկիրը պարզապես պետք է քանդվի եւ դառնա Ամերիկայի վասալ պետություն: Սա իրական վտանգ է Հայաստանի համար: ԱՄՆ-ն փորձում է ներկայացնել որպես ազատությունով մի հիասքանչ երկրի, որը խորհրդանշում է բարություն: Եվ աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր դեռ մնացել են Խորհրդային Միության 70 տարվա կոմունիզմի տպավորության տակ, եւ այդ մարդկանց շատ հեշտ է մոլորեցնել:

— Մարդկանց բարոյական արժեքների ոչնչացումը հեշտացնու՞մ է մանիպուլյացիան:

— Այո:

— Այդ պատճառո՞վ է իրենց նպատակը ընտանեկան արժեքները:

— Այո, միանգամայն ճիշտ է: Ամբողջ մշակույթը քանդվելու է. Վաշինգտոնը ոչնչացնում է  մշակույթները, տեսեք ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական, ամենը ամերիկանացվել է, ֆիլմերը, երաժշտությունը, այնպես որ, եթե Վիկտորիա Նուլանդը եկել է Հայաստան, ապա Հայաստանում կլինի հեղաշրջում:

— Շատ շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ այս հարցազրույցը շատ կարեւոր է հայերի համար, եւ շնորհակալություն ճշմարտությունն ասելու համար: Մենք կթարգմանենք այս տեսանյութը ռուսերեն եւ հայերեն:

— Նորեն համեցեք, Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ Վաշինգտոնը դառնում է մեծ սպառնալիք ամբողջ աշխարհի համար, այդ թվում ամերիկացիների:

 

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба